ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցը գտնվում է սառեցված փուլում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ պարզելու համար, թե  Արցախը այսուհետ ինչ հեռանկար կորող է ունենալ և ինչո՞ւ մինչ այս կառավարությանը չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։

- Պարոն Մարգարով, ապագայում ի՞նչ հեռանկար եք տեսնում Արցախի հետ կապված․․․ Արդյո՞ք նոյեմբերի 10–ի փաստաթուղթը համարում եք վերջնական, թե կան ինչ-որ սողանցքեր, որ դեռ կարելի է վերադառնալ այդ հարցին ի օգուտ Հայաստանի։

— Եթե նայենք նոյեմբերի 10-ին ներկայացված փաստաթուղթը ապա կտեսնենք, որ հայկական կողմի համար բացակայում է Արցախի համար այդքան կարևոր հարցը, որը վերաբերում է Արցախի կարգավիճակին։ Եվ եթե մենք համեմատենք ադրբեջանական դիրքորոշումը խնդրին ապա կտեսնենք, որ ոչինչ չի փոխվել և ինչպես նախկինում այնպես էլ հիմա Ադրբեջանը Արցախը համարում է Ադրբեջանի մաս կազմող տարածք լինի դա 7 շրջան  թե լինի ամբողջ Արցախը։ Եվ  ինչպես տեսանք Ալիևը  կոնֆլիկտը համարեց փակված։ Բնականաբար հայկական կողմը այդպես չի համարում և հույս ունի, որ  կարգավիճակի մասին հարցերը հետագայում կստանան իրենց լուծումը։ Եվ այդ լուծումը  մենք պետք է դիտարկենք կամ այն ձևաչափի մեջ, որը եղել է նախկինում, այսինքն երբ որ Ռուսաստանում նախագահի միջնորդությունը կամ այն ձևաչափի մեջ, որը երկար ժամանակ տրամադրում էր բանակցային կմաղք, այսինքն ՄԻՆՍԿԻ խմբի համանախագահության շրջանում։ Այս տեսանկյունից, բնականաբար, հայկական կողմը  բավարարված չլինելով ներկա կարգավիճակով պետք է իր քաղաքական օրակարգի մեջ առաջ տանի այն հարցերը, որոնք վերաբերում են խաղաղության անվտանգության երաշխիքներին, որոնք մասամբ երաշխավորված են խաղաղապահների առկայությամբ  բայց վերջնական և հստակ ամրագրված չեն։ Եվ այս խնդիրները պետք է լինեն օրակարգի կարևոր մասը, բայց ինչքանով է դա իրականացված պարզ է, որ դա և այսօրվա իշխանությունների համար և իրավիճակի համար չափազանց բարդ է։ Բայց առանց այդ տեսլականի ձևավորման և առանց այդ նպատակների ձևավորմամբ, բնականաբար, ոչ մի զարգացում ակնկալել հնարավոր չէ։ Այս պահին հարցը գտնվում է սառեցված փուլում, որովհետև վերջին հանդիպման ժամանակ օրակարգում եղել են միայն այնպիսի հարցեր, որոնք առնչություն չունեին այդ նպատակների և այն հարցերի հետ, որոնք մտահոգում են  հասարակությանը։

- Ինչ եք կարծում գերիների վերադարձի հարցով հնարավո՞ր էր հասնել որոշակի հստակեցման, թե՞ այնպիսի պայմաններ կարող էին թելադրել կողմերը, որից գուցե հայկական կողմը հրաժարվել է:   

— Ես չեմ կարող ասել, թե ինչ քննարկումներ  են եղել, բայց կարող ենք քննարկել այն փաստաթուղթը, որը հրապարակվել է հունվարի 11-ին։ Եվ հաշվի առնելով այս փաստաթղթի տեքստը՝ շատ լավ տեսնում ենք, որ այստեղ գերիների փոխանակման մասին որևէ խոսք չկա և արդյոք քննարկվել է այդ հարցը և այդ հարցի շուրջ որևէ  տեսակի արձագանք ստացվել է այդ փաստաթղթից ոչ մի ձև չի երևում։ Եվ դա նշանակում է, որ այն օրակարգերը որոնք կան հայ հասարակության և քաղաքական վերնախավի մեջ  էականորեն տարբերվում է այն օրակարգից, որը ներկայացվում է Ադրբեջանի կողմից և որը  քննարկվում է հանդիպումների ժամանակ։ Հետևաբար  եղել է գերիների հարցը թե ոչ  մենք պետք է դիտարկենք այն արդյունքից, որը մենք ունենք հայտարարության ձևով։ Իսկ հայտարարության մեջ, ինչպես տեսնում ենք, այդ հարցը չի գտել իր արտացոլումը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular