ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս վիրուսի հետ ապրելու ենք հավերժ». Moderna-ի տնօրենը հայտնել է, որ կորոնավիրուսը «չի պատրաստվում հեռանալ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը փակուղի մղած և հիվանդանոցները գերծանրաբեռնած կորոնավիրուսի համարավարակը «հավերժ գոյություն կունենա», հաղորդում է CNBC-ն։

Հանրային առողջապահության մասնագետները և վարակիչ հիվանդությունների փորձագետներն ամիսներ շարունակ հայտարարում են՝ մեծ հավանականություն կա, որ Covid-19-ը կդառնա «էնդեմիկ հիվանդություն», ինչը նշանակում է, որ այն «չի լքի մարդկությանը»։

Բանսելը նախօրեին JPMorgan Healthcare համաժողովի ժամանակ համաձայնել է հիշյալ դիտարկումների հետ՝ ընդգծելով, որ «SARS-CoV-2-ը չի պատրաստվում հեռանալ»։

«Կարծում ենք՝ այս վիրուսի հետ ապրելու ենք հավերժ»,- ասել է նա։

Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է Moderna հակակորոնավիրուսային պատվաստանյութը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել էր կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular