ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազպրոմ Արմենիան» հաղորդագրություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում (ԳՍՊԿ) ներկայումս պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ, ինչը համապատասխանում է ԳՍՊԿ-ի առկա տեխնիկական հնարավորություններին:

Սպառողական շուկայի անխափան և հուսալի գազմատակարարումն ապահովելու, ինչպես նաև սպառման պահանջարկը կարգավորելու նպատակով օգտագործվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում կուտակված բնական գազի քանակը:

Ձմռան ժամանակահատվածում բնական գազի սպառման օրական ծավալները կազմում են 12–13 մլն խ.մ., միչդեռ ԳՍՊԿ-ից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը օրական կազմում է առավելագույնը 6,0 մլն.խ.մ., ինչի պատճառով, երբ «Կարմիր Կամուրջ—Սևքար—Բերդ» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դադարեցվել է հանրապետություն բնական գազի առաքումը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկադրված էր գնալ գազամատակարարման սահմանափակումների:

Ժամանակավորապես ընդհատելով ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, որոնց օրական սպառումը կազմում է համապատասխանաբար շուրջ 1,3 և 1,0 մլն. խ.մ., «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է բնակչության և այլ սպառողների գազամատակարարումը ստեղծված իրավիճակում:

Ընդհանուր առմամբ, նախկինում գազամատակարարման ընդհատումները եղել են պլանային և վերականգնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ամռան ամիսներին, երբ Աբովյանի ԳՍՊԿ-ից բնական գազի առնման քանակները բավարարել են հանրապետության սպառողական շուկայի օրական պահանջարկը՝ միջինը 5–6 մլն.խ.մ. ծավալը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular