ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժային նոր դիվերսիֆիկացիա՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս՝ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպման էին Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը, հայտնի դարձավ, որ այդ հանդիպմանը զուգահեռ Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ըստ էության, այս եռյակից պակասում է միայն Իսրայելը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծած քառյակի կամ գրոհային քառյակի ամբողջացման համար: Միանշանակ կասկած չկա, որ Իսլամաբադում հանդիպումը Մոսկվայի կովկասյան ջանքի թուրքական պատասխանն է, ընդ որում՝ ոչ լոկ հանդիպման տեսքով, այլ ընդհանրապես ռազմավարական մտադրությունների: Հատկանշական է, որ Իսլամաբադում եռյակի հանդիպումից առաջ Թուրքիա էր այցելել Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարը: Ընդ որում, միջազգային մամուլում եղան տեղեկություններ, որ Անկարան և Իսլամաբադը քննարկում են Թուրքիային Պակիստանի միջուկային սպառազինության տեխնոլոգիայի փոխանցման հետ կապված հարցեր:
 
Կասկածից դուրս է նաև, որ թուրքական եռյակ նախաձեռնությունը ուղղված է ոչ միայն Մոսկվայի ռազմավարության դեմ, այլ նաև առանցքային առումով՝ Իրանի: Թուրքիան փորձում է ուժեղացնել իր դիրքը Կովկասում թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ: Էրդողանի հաշվարկը այն է, որ այդ ռազմավարությունը պահանջարկ ունի Հյուսիսատլանտյան անվտանգության բևեռում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ գործընկերների մոտ, որքան էլ նրանք էական հակասություններ ունեն Թուրքիայի հետ: Հայաստանի համար այդ ամենը նոր մարտահրավեր չէ: Արցախի դեմ պատերազմը գործնականում այդ մարտահրավերի դրսևորումներից մեկն էր: Ակնհայտ է, որ մարտահրավերն այժմ թևակոխում է նոր փուլ, որտեղ կա թե՛ միջուկային Իրանի ու Թուրքիայի խնդիր, թե՛ Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական ճնշման հարց, որը շոշափում է Հայաստանի համար կենսական հարցեր:
 
Այդ ամենով հանդերձ էլ պատերազմը էապես խորացրել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ավելի բարդացնելով Իրանի և Ռուսաստանի դեմ ծավալվող ռազմավարությունների հարցում Հայաստանի դիվանագիտական-քաղաքական մանևրի խնդիրները: Այդ իրավիճակում ռեգիոնալ լարվածության թուլացումը Հայաստանի համար դառնում է առնվազն կենսական ժամանակ շահելու կարևոր հարց:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular