ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ռուսական բազայում կորոնավիրուսի դեմ պատվաստում է սկսվել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում կորոնավիրուսային վարակի դեմ «Ստուտնիկ V» պատվաստանյութի պատվաստուկի առաջին բաղադրիչով սկսել են պատվաստել անձնակազմին։

ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հազար չափաբաժին արդեն  մատակարարվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության զինվորական կլինիկական հոսպիտալի Գյումրու մասնաճյուղ։

«Պատվաստում անցկացնելու ընթացքում բարդացումներ չեն եղել։ Պատվաստումն իրականացվում է կամավոր, զինծառայողների ու քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, COVID-19-ի դեմ ավելի քան 23  հազար չափաբաժին պատվաստանյութ է մատակարարվել Հարավային ռազմական օկրուգին։

Այս պահին «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկու բաղադրիչը ստացել են ավելի քան վեց հազար զինծառայող ու բուժանձնակազմի անդամ։ Եվս 14 հազար զինվոր ու սպա պատվաստվել են պատվաստանյութի առաջին բաղադրիչով։

Երկու ամսվա ընթացքում նախատեսվում է պատվաստել Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 60 հազար զինծառայողի ու զորամասերի և հաստատությունների անձնակազմի քաղաքացիական աշխատողների։

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ էին ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular