ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվերջ ստելու համար թանկ է վճարում երկիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարելի է անվերջ երեք բանի նայել, հոսող ջրին, վառվող կրակին և Նիկոլ Փաշինյանի անթաքույց ստերին։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է համահայաստանյան սուտ, այսինքն եթե դրա սպառողը ՀՀ քաղաքացիներն են, ապա դա մի կերպ կարելի է լղոզել ու անցնել առաջ։ Դե հայ հանրությունը գիտի, որ եթե Փաշինյանը նեղն է ընկնում անպայման կամ ստում է, կամ սադրում է, կամ մանիպուլացնում է, կամ քրեական ինչ-որ շինծու գործ է կարել տալիս, կամ...մի խոսքով։ Բայց ոչ մի կերպ չես հասկանում, թե ի՞նչ է մտածում Նիկոլը, երբ ասում է սուտ, որին մասնակից է դարձնում այլ երկրների ղեկավարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին։ Տպավորություն է, թե Փաշինյանին զեկուցել են, թե իր հոդվածները, ելույթները կարդում ու լսում են միայն իր կողմնակիցները։ Տպավորություն է, թե երկրի ղեկավարը ոչ միայն կառավարչական և դիվանագիտական տարրական գիտելիքներ չունի, այլ տարրական հարգանք ու էթիկա չունի գործընկեր և բարեկամ երկրների հանդեպ։ Ի՞նչ է պատահել։

Հերթական անգամ Նիկոլը բռնվել է ստի վրա ու մեր երկիրը հերթական անգամ դրել անհարմար վիճակի մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածին։ Պապովը նշել է. «Պնդումը, թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»:

Կարդում ու մտածում ես՝ լավ կարո՞ղ է երկրի ղեկավարն այսքան չհարգել սեփական երկիրը, ժողովրդին, ինքն իրեն, իր զբաղեցրած դիրքը։ Կարո՞ղ է երկրի ղեկավարը ասել սուտ, հետո ստիպված ևս 15-20 անգամ ստել, որպեսզի նախորդ անգամներում ասված ստերը ծածկադմփոց անի։ Նիկոլ Փաշինյանի ողբերգությունն այն է, որ նա շատ հարցերում կարող էր ստել ու մանիպուլացնել, բայց ոչ երբեք Արցախի հարցում։ Դա մեր երկրի համար արժեցավ Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ ու գերիներ։ Նիկոլի կրկնակի ողբերգությունն այն է, որ նա կանգ առնել չի կարողանում, շարունակում է ստել։ Ու էլի Արցախի մասով։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular