ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը շատ ավե­լի շա­հե­կան են եղել Ադր­բե­ջա­նի, քան Հա­յաս­տա­նի հա­մար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Մոսկովյան հանդիպում. ի՞նչ կորցրեց Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հարավային Կովկասի մեծ թվով փորձագետներ են խոստովանում, որ հունվարի 11-ին Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների արդյունքները շատ ավելի շահեկան են եղել Ադրբեջանի, քան Հայաստանի համար: Պաշտոնական Բաքուն, ստանալով դեպի Թուրքիա տրանսպորտային միջանցք ստեղծելու պոտենցիալ հնարավորություն, էլ ավելի է ամրապնդել իր աշխարհատնտեսական դիրքերը: Բանակցությունների արդյունքներն էլ ավելի են թուլացրել Նիկոլ Փաշինյանի՝ առանց այդ էլ երերուն վիճակը, և նրա պաշտոնանկությունն այժմ էլ ավելի է հավանական դարձել:

Հիմա միակ հարցն այն է, թե արդյո՞ք Փաշինյանի իրավահաջորդը կհամարձակվի վերանայել իր նախորդի կողմից արված զիջումները: Եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում էին: Պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը նախապես հեռախոսազրույց էր ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և, չոր արձանագրային լեզվով ասած, քննարկել «որոշ հարցեր»: Ֆրանսիայի հայտնվելն այս եռանկյունում ամենևին էլ պատահական չէ, քանի որ եվրոպական մայրցամաքում Երևանի լոբբիստներն ամենաուժեղ դիրքերն ունեն Փարիզում: Հարկ է հիշեցնել, որ նոյեմբերի 25-ին (Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից երկու շաբաթ անց) Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է ճանաչել այս բանաձևը՝ նշելով, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը չի նպաստի խաղաղ կարգավորմանը:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Սենատի որոշումը վրդովմունքի փոթորիկ էր առաջացրել առաջին հերթին ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում, որն արդեն իսկ չափազանց լարված հարաբերություններ ուներ պաշտոնական Փարիզի հետ: Փաստացի թուրքական բոլոր խոշոր լրատվամիջոցները զայրույթով լեցուն հոդվածներ են տպագրել՝ «դատապարտելով» Ֆրանսիային: Եվ այդ առումով ԱԳՆ-ն, անկասկած, սենատորներին ճիշտ էր մատնանշել, որ բանաձևի ընդունումը միայն յուղ կավելացնի Հարավային Կովկասի այդ մխացող հակամարտության վրա: Իսկ Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Ինչո՞ւ: Հայկական ընդդիմությունը, որն արդեն մեկ ամիս է, ինչ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ամեն կերպ փորձում էր կանխել նրա մասնակցությունը մոսկովյան բանակցություններին: Բնականաբար, նրան ներկայացվող հիմնական մեղադրանքը ղարաբաղյան պատերազմում պարտվելն է: Փաշինյանի դեմ անդադար տեղի ունեցող բողոքի ցույցերը հասել են անգամ Մոսկվա, և մոսկովյան գագաթաժողովի ժամանակ տեղի էր ունեցել զանգվածային բողոքի ցույց Հայաստանի դեսպանատան մոտ:

Դրա մասնակիցները ևս պահանջել են վարչապետի հրաժարականը: Ընդդիմության փաստարկների շարքին ավելացել է ևս մեկ փաստարկ, որ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել Հայաստանի Սյունիքի մարզը (այսպես կոչված ՝ Զանգեզուրը), որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ պղնձամոլիբդենային հանքավայրերից մեկը՝ Քաջարանի հանքավայրը: Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո որոշ հայ ընդդիմադիրներ սկսել են ուղղակիորեն մեղադրել իշխանություններին Զանգեզուրը «հանձնելու» ցանկության մեջ՝ եթե ոչ բառացի, ապա Ադրբեջանի և Թուրքիայի հետ համաձայնության գալով՝ իր տարածքով տրանսպորտային միջանցք տրամադրել: Լրագրողների թեթև ձեռքով այն արդեն ստացել է «Թուրանի միջանցք» անվանումը:

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները հաստատել են ընդդիմության այդ մտավախությունները: «Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները կարելի է գնահատել որպես մոսկովյան դիվանագիտության հաջողություն և որպես Երևանի և Փաշինյանի նոր նահանջ: Եթե Բաքուն, գիտակցելով իր սեփական նպատակները, այդ հարցում շարժվում է Մոսկվայի հետ նույն ուղղությամբ, ապա Երևանը քարշ է գալիս պոչից և ոչնչի չի կարողանում հասնել: Փաստացի, Փաշինյանը «շախմատային զինվորի» դեր է խաղում, և նրան կա՛մ ընդհանրապես հաշվի չեն առնում, կա՛մ հաշվի են առնում զուտ ձևականորեն: Փաշինյանը ինչքան էլ չի ուզում դա անել, բայց պետք է հեռանա», - svpressa. ru-ի համար գագաթաժողովի արդյունքներն է մեկնաբանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը:

«Թուրանի միջանցքը» (գոնե այն տեսքով, որով ներկայումս հայտնի է) ուղղակիորեն կախված կլինի Նախիջևանի երկաթուղով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մեկնարկի հետ: Այն կառուցվել է դեռ ցարական ժամանակներում Ռուսաստանը և Պարսկաստանը միացնելու համար, բայց ղարաբաղյան առաջին պատերազմից հետո գնացքները դադարել են շարժվել այդ ուղով: Եթե հաղորդակցությունը վերսկսվի, ապա ճանապարհը կկարողանա կապել Հայաստանի Սյունիքի մարզը, Ադրբեջանի կենտրոնական շրջանները, Նախիջևանի ադրբեջանական անկլավը և Իրանը: Բացի այդ, ինչպես հայտարարվել է բանակցություններից հետո, Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով ապրանքներ տեղափոխել անմիջապես Ռուսաստան: Բայց այն ամենակարևորը, ինչը չի հայտարարվել, այն է, որ Ադրբեջանը կկարողանա իր ապրանքներն ուղղակիորեն տեղափոխել Թուրքիա:

Ի վերջո, արդեն նախատեսվում է Նախիջևանի երկաթգիծը երկարացնել մինչև թուրքական Կարս, որը տրանսպորտային խոշոր հանգույց է: Ցարական և խորհրդային տարիներին գնացքները Կարսից շարժվել են դեպի հայկական Գյումրի, բայց պատերազմից հետո շարժումը դադարեցվել է, հետո կառուցվել է այլընտրանքային ճանապարհ, որը Ադրբեջանից անցնում է Թուրքիա Վրաստանի տարածքով: Նոր երթուղու ստեղծումն ակնհայտորեն ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ նույնիսկ Հայաստանին, բայց քաղաքական իմաստով դա, անշուշտ, Երևանին դնում է կախվածության մեջ, ինչը և պնդում են Փաշինյանի ընդդիմախոսները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular