ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում․ նախկին բնակչին թույլ չեն տվել անգամ իրերը դուրս բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաեւ աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։ Չնայած նախնական պայմանավորվածության, թշնամին թույլ չի տվել սեփականատիրոջը տանից իրերը վերցնել։ Առանց զգուշացնելու հիմա նրանք այդ տանն են ու վայելում են Որտանի տունը՝ ամբողջական գույքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։

Արդեն ադրբեջանական կողմին պատկանող տանից մի փոքր վերև այգեգործական ընկերություններ են, որոնք բնակիչներին էին տրամադրվել օրինական փաստաթղթերով։ Այդ ադրբ այգիները մշակվում էին երկու այգեգործական կազմակերպությունների կողմից, իսկ ներկայումս դրանք եւս ադրբեջանական են դարձել ։ Դրանցից մեկն ուներ 50- ից ավելի տնտեսություն, մյուսում՝ հարյուրից ավելի այգիներ կային, որտեղ նաև կառուցվել էին 1-2 հարկանի մոտ երկու տասնյակ շենք-շինություն։ Դրանք Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց։

Փաստացի՝ Որոտանը զրկվել է 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից։

Այգիների ադրբեջանական կողմին անցնելու պատճառով ընկերությունների ավելի քան հարյուր աշխատակից այլեւս զրկվել են ապրուստի միջոցից։

«Մարզպետը տեղեկացված է, ԱԱԾ-ն տեղեկացված է, ՄԻՊ- ը ևս ներկա է եղել, բոլորը տեղյակ են խնդրին։ Կառավարությունից փոխատուցում տրամադրելու մասին պատասխանի ենք սպասում։ Մենք խոսում ենք հողի մասին, որ դա մեր տարածքն է, մեր կառավարությունն ու բոլորն էլ պիտի ջանք թափեն, որպեսզի ապացուցենք, որ դա մերն է, մեր վարչական տարածքն է ու հողերը մեզ հետ տան»,- ասաց Օհանջանյանը։

«Մինչեւ հիմա սպասում ենք։ Մեր սայլը դեռ տեղից չի շարժվել։ Էսօր-էգուց են անում ու դեռ ոչ մի պատասխան չկա»,- ասաց գյուղապետը։

Որոտանում հույս ունեն, որ սահմանազատման աշխատանքներից հետո հողերը հետ կբերեն, բայց հիմա ադրբեջանցիները թույլ չեն տալիս ոչ մի հայի մուտք գործել տարածք։

«Տեսնենք, սահմանների ճշտումն արվի, հասկանանք ՝ հետ են տալիս մեզ, թե մնում է իրենց։ Մենք ասում ենք, որ հողերը մերն է, ով որ գծագիրն ու սահամանազատումն արել է, նա պիտի ասի , վերջապես մասշտաբային հարց է»,- ասաց Օգանջանյանը։

Գյուղում իրենց տներն ու այգիները կորցրած անձանց տվյալներն ու փաստաթղթերը հավաքագրել են, ներկայացրել մարզ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular