ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անուններ կան, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։ Այդ անուններն առանձնացրել է Razm.info-ն:

Նրանք են․

 Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

 Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող Կոծինյան Սերգո Հովիկի, զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։

• Գևորգյան Գևորգ Կարապետի, (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։

 Վարդանյան Սերոբ Վաղիկի (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին:

 Գասպարյան Շիրակ (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։

 Գրիգորյան Արթուր Արմանի (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

 Օրդոյան Ռաֆիկ Գևորգի (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

 Խուդոյան Ալիկ Մահարի (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

 Մստոյան Նորայր (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։

 Այդոև Դավիթ Գերակլի (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։

• Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի, գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։

 Հովսեփյան Նվեր Մերուժանի (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Զոհվել է Հադրութում, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։

 Կարապետյան Արտյոմ («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։

 Կարապետյան Արտյոմ (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։

 Հովսեփյան Արմեն Կառլենի (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։

 Համբարձումյան Գևորգ (ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։

 Բեգլարյան Մխիթար Արվիդի (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։

 Ծատրյան Գրիգորի (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։

 Սարգսյան Իվան (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին:

 Աբրահամյան Սանասար (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։

 Սահակյան Մելիքսեթ (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։

 Մարտիրոսյան Դավիթ (19-ամյա, տանկիստ) և Մարտիրոսյան Սպարտակ (18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։

 Մուրադյան Սերգեյ Ռոմայի (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։

Ավելին ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular