ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին «հենց այնպես» տարածքներ տալ. Պոպովը հերքել է Փաշինյանի հոդվածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ըստ դիվանագետի՝ պնդել, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանը «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգիստ մնալ, չի համապատասխանում իրականությանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերլ են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։

ՌԴ արտգործնախարարության կայքում տեղադրված՝ Պոպովի մեկնաբանության մեջ նշվում է, որ ռուսաստանյան առաջարկներ ասելով ենթադրվում է փուլային կարգավորումը, որի վերջին խմբագրված տարբերակը կողմերին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2019-ի հունիսին։ 

Կազանյան փաստաթղթի հետ շատ կետերում համընկնող այդ պլանի մեջ ներառջած են կարգավորման բազային սկզբունքները, որոնց շարքում առաջին փուլում Ադրբեջանին 5, երկրորդ փուլում՝ 2 շրջան վերադարձնելն է՝ դրանք, պետք է հատուկ ընդգծել, փոխկապակցելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։

Երևանի շահերն արտահայտող՝ առաջին փուլի մասերից է Լեռնային Ղարաբաղի իրավունք ճանաչել իր բնակչության ամբողջական կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի բացառման ընդունումն ու այլն։ Այդ պատճառով, դիվանագետի կարծիքով, պնդել, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանը «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգիստ մնալ՝ չի համապատասխանում իրականությանը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակի որոշում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, համաժողովրդական հանրաքվեի միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբուքներին համապատասխան»։ Միևնույն ժամանակ քվեարկության դրվող հարցի կամ հարձերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվի, իսկ հանրաքվեի ցանկացած արդյունք կհարգվի կողմերի կողմից»,-նշել է ռուսաստանյան համանախագահը։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի աշռնելով Քելբաջարի ու Լաչինի շրջանները Ադրբեջանին վերադարձնելը։

Պոպովը նշում է, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիակատար համաձայնության տասնել չի հաջողվել, բայց գլխավորը՝ բանակցություններն ընթացել են կանոնավոր, մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցուներ առաջ քաշեց։



Read more: https://armeniasputnik.am/politics/20210113/26086783/rdn-.html

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular