ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության պատուհասը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցած վերջին դեպքերից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում իրականացվեց թուրք-ադրբեջանական հեղաշրջում: Փաշինյանն ու նրա շուրջ հավաքված դավաճանները, առանց էական դժվարությունների, կազմաքանդեցին Հայաստանի պետական համակարգը, ճյուղ առ ճյուղ: Առաջնահերթ փչացվեցին հարաբերությունները հնարավոր դաշնակիցների հետ, ապա ոչնչացվեց պետական կառավարման համակարգը, ապա կազմաքանդվեց բանակը, կազմալուծվեցին ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Բոլոր այս կառույցները դրվեցին դավաճանապետի անձնական իշխանության սպասարկման ու ապահովման տակ: Ներկայումս, երբ կազմաքանդման գործընթացը հասել էր առավելագույն հնարավոր արդյունքի, թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես և պայմանավորվել էին Հայաստանը ներսից գրաված իրենց գործակցի հետ, սկսեցին «տարօրինակ պատերազմը»: Դիտարկենք, թե ի՞նչ կատարվեց այդ 44 օրերի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն ու Զինված ուժերում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, նաև, բնականաբար, Արցախում նրա ներդրած դավաճան-հանձնակատարները, հետևողականորեն, միանգամայն միտումնավոր ու կանխամտածված, կազմակերպեցին ՀՀ բանակի մարտունակ ստորաբաժանումների, պատրաստված ու մարտունակ զինվորականության կոտորածը: Հետևանքները սահմռկեցնող են՝ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, մեր զինուժի սպառազինության մեծ մասի ոչնչացում կամ հանձնում, Արցախի կորուստ, Հայաստանի պետականության, ինքնիշխանության, սուբյեկտայնության բովանդակային կորուստ։ Չնայած այդ ամենին` իշխանությունը պահպանած դավաճանը և նրա դավաճանակույտը, իրենց երկրպագող զանգվածի վրա այդ ամենը «վաճառում» են որպես՝ խաղաղություն, «կյանքերի փրկություն», իրենց ազգակից թուրքերի ու ադրբեջանցիների հետ վերջապես բարեկամանալու հնարավորություն, ինչ-որ կոմունիկացիաների բացման հնարավորություն:

Մի խոսքով, կարող են դուրս տալ ցանկացած հիմարություն, իսկ «պողոսազանգվածը» գլուխը կախ դա կընդունի: Վաղը, մյուս օրը նույնպիսի հնազանդությամբ կընդունեն, որ իրենք, օրինակ, արդեն ոչ թե Հայաստանի, այլ ասենք, Արևմտյան Ադրբեջանի բնակիչներ են ու, առհասարակ, ոչ էլ հայ են... Դե, եթե Արցախի զավթման պլանը մեծամասամբ իրագործվել է, ապա ինչո՞ւ կորցնեն նպաստավոր իրավիճակը և չանցնեն Հայաստանի վերջնական ոչնչացմանը: Դրա տարբերակը նույնպես շատ պարզ է ու ակնհայտ:

Ունենալով Փաշինյանի նման գործակից՝ թուրքերն ու Ադրբեջանը արդեն իսկ զբաղեցրել են Հայաստանի, կոնկրետ՝ Սյունիքի ու Գեղարքունիքի վրա հարձակման համար առավելագույն շահեկան դիրքեր: Ավելին, Ադրբեջանը համալրում և թարմացնում է սպառազինությունը, բազայավորվում է նոր՝ շահեկան դիրքերում, Թուրքիան էլ, իր համապատասխան ռազմական հենակետերն է ամրացնում և կարգավորում: Հայաստանը շարունակում է թուլանալ ու քանդվել, քավ լիցի, Նիկոլ Փաշինյանը քանդելու և ապականելու անգերազանցելի վարպետ է: Կուզե՞ք, Փաշինյանին համարեք ոչ թե դավաճան, այլ պարզապես թույլ ու ապաշնորհ ղեկավար: Դրանից առանձնապես շատ բան չի փոխվում՝ հետևանքների իմաստով:

Ըստ էության, դժվար չէ կանխատեսել, որ որոշ ժամանակ անց, ենթադրենք, առաջիկա երկու-երեք ամիսներին, ավարտելով վերադասավորման ու դիրքավորման գործընթացը, իրենց հարմար «իքս» պահին, կա՛մ ուղղակի ռազմական գործողությամբ, կա՛մ միայն պատերազմի վերսկսման սպառնալիքով Թուրքիան ու Ադրբեջանը, առանց մեծ ճիգերի, Հայաստանից կպոկեն նաև Սյունիքը, շատ հնարավոր է, նաև՝ Սևանա լճի արևելյան ափագիծը: Այնուհետև հերթը կհասնի Վայքին: Եվ եթե անգամ թուրքերն այնքան «մեծահոգի» գտնվեն, որ թողնեն Երևանն ու մերձակայքը, ապա միևնույն է՝ առանց Արցախի ու առանց Սյունիքի Հայաստանն իրենից այլևս ոչ մի բան չի ներկայացնում: Դառնում է մի 10-15 հազար քառակուսի կմ զբաղեցնող ոչինչ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular