ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոթքի ոսկու հանքի մեծ մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է հիմա, մայիսից նոր պետք է սահմանների հարցը որոշվի. Սոթքի համայնքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից մի քանի շաբաթ անց ադրբեջանական զինուժը հայտնվել էր Սոթքի հանքավայրի տարածքում՝ ժամանակ տալով աշխատակիցներին դուրս գալ հանքավայրից: Հայտարարության ստորագրումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն սահմանների որոշման աշխատանքներն ամեն անգամ անակնալի են բերում հանրությանը: Մեխանիկորեն՝ GPS կամ GOOGLE քարտեզներով իրականացվող սահմանների որոշումը, մարդկանց կենսական իրավունքները լրջորեն վտանգելու, ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել: Այս արձանագրումն արել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Գեղարքունիքի մարզ այցից հետո: Երեկ էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ խնդիրներ կան Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կուտ, Նորաբակ, Շատվան, Տրետուկ համայնքներում:

Այսօր 168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը ասաց, որ այս պահին համայնքի բնակիչների մոտ ամեն բան կարծես նորմալ է, բոլորը զբաղված են իրենց աշխատանքով:

Խոսելով Սոթքի հանքավայրի շահագործման մասին, որը, ադրբեջանցիների՝ հանքատարածք մտնելուց հետո որոշ ժամանակ չէր շահագործվում, համայնքի ղեկավարը նշեց.

«Ոսկու հանքի հետ կապված՝ ասեմ, որ մասնակի է աշխատում, որովհետև հիմա մեծ մասն ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին: Դա դեռ ժամանակավոր, դեռ վերջնական սահմանները չէ, բայց այս պահին մասնակի է աշխատում դրա պատճառով:

Աշխատակիցների ինչ-որ մասը հիմա չեն գնում աշխատանքի, բայց ազատված էլ չեն, հիմնարկը պահում է իրենց, մինչև երևի հասկանան՝ ինչ է լինում, ինչ մասշտաբի կարող են աշխատել: Բայց այս պահին աշխատողները մնում են դեռ գործի մեջ»:

Հարցին, թե արդյո՞ք համայնքի ղեկավարը տեղյակ է՝ երբ և ինչպես են իրականացվելու սահմանների հստակեցման աշխատանքները, Հակոբ Ավետյանը պատասխանեց.

«Շատ հստակ չեմ կարող ասել, բայց իմ իմացած տեղեկություններով՝ մայիսից պետք է ինչ-որ հանձնաժողովներ լինեն՝ եռակողմ, նաև Ռուսաստանի միջամտությամբ, նոր այդ սահմանների հարցը պետք է որոշվի: Դա՝ իմ իմացածով»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեր զինված ուժերը սահմանին են, «ձիգ» են: Հակոբ Ավետյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում միջադեպեր չեն եղել:

Անդրադառնալով բնակիչների՝ ապրուստը հոգալու հարցին՝ Ավետյանն ասաց, որ խնդիրը հիմնականում անասնապահությանն է վերաբերում, որովհետև արոտավայրերը հիմա չեն կարողանում օգտագործել:

«Մեր վարչական տարածքներից ոչ մի մետր հող էլ չի անցել իրենց: Մեր բոլոր սահմանները պահպանվում են: Ուղղակի այն ժամանակ, որ Քարվաճառի ու մեր հետ սահման չկա, անասնապահությունը կարողանում էին անցկացնել այն կողմ, ազատ էր էլի տարածքը, իսկ հիմա գնում են, էդտեղ կանգնած են ադրբեջանցիները, այդ մասերը հլը որ անօգտագործելի է: Բայց դա մեր վարչական տարածքից դուրս է: Մեր հողերից ոչ մի մետր չի անցել իրենց:

Այն ժամանակ, որ կարողացել են ազատ անցնել այդ սահմանը, դա եղել է ընդհանուր տարածք, հիմա չեն կարողանա արդեն անցնել: Անասնապահության հետ կապված լուրջ խնդիր կունենանք»,- ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular