ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ լապշա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լապշան հորինվել է շատ վաղուց, և այժմ անհնար է ճշգրտորեն նշել այն առաջին անգամ ստանալու ժամանակն ու վայրը: Հայտնի է միայն, որ լապշան հայտնի է եղել դեռ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Անգամ եգիպտական դամբարաններում են հայտնաբերվել լապշա պատրաստող մարդկանց պատկերներ, իսկ սարկոֆագներում հայտնաբերվել են լապշայի մնացորդներ, որոնք դրված են եղել մեռյալների դեպի Մեռյալների Թագավորություն երկար ճանապարհի համար: Էտրուսկյան «Բանդիտաչչա» նեկրոպոլիսում հայտնաբերել են մ.թ.ա. 4-րդ դարով թվագրված ժայռապատկերներ, որտեղ պատկերված են լապշա պատրաստելու խոհարարական պարագաներ: Իր ժամանակակից տեսքով լապշան մեզ է հասել արևելքից: Չինական առաջին կայսրը, որը լապշա է համտեսել, եղել է Վան Մանը, որը Չինական կայսրությունը ղեկավարել է ընդամենը 14 տարի Հան դինաստիայի ժամանակ (մ.թ.ա. 206 - մ.թ. 220 թվականներ): Այդ նոր արտադրանքը զգալիորեն բարելավել է Չինաստանի աղքատների սննդակարգը, որը նախկինում սահմանափակված է եղել եփած ցորենի, բրնձի և սոյայի պարզ համադրություններով:

Լապշան հիմա էլ հատուկ տեղ է զբաղեցնում չինական խոհարարական ավանդույթներում, քանի որ այն խորհրդանշում է ուժ և երկարակեցություն: Այնտեղ միշտ էլ կարելի է լապշա տեսնել Ամանորի կամ հարսանեկան սեղանների վրա: Այն մատուցվում է նաև հյուրերին ծննդյան օրը նշելիս: Ենթադրվում է, որ լապշան տարածվել է Եվրոպայում Մարկո Պոլոյի շնորհիվ, որն այն բերել է Չինաստան իրականացրած 1292 թվականի իր հերթական ճանապարհորդությունից: Այնուամենայնիվ, Եվրոպայում լապշայի մասին հիշատակումներ կարելի է գտնել տասներեքերորդ դարից էլ շատ առաջ: Սիցիլիայում ապրող արաբները խմորի շերտեր են արևի տակ չորացրել:

Լապշան հանրահայտ է դարձել Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ծագել այնպիսի սննդատեսակի, որը կարելի է երկար ժամանակ պահել, շատ ծանր չէ և չի կորցնում իր օգտակար հատկությունները և սննդային արժեքը: 16-րդ դարում Իտալիայում լապշա և մակարոն արտադրողների միություններ են ստեղծվել իրենց սեփական կանոններով և կանոնակարգերով: Ընդ որում, տարբեր քաղաքներում լապշա արտադրողներին տարբեր կերպ են կոչել, օրինակ Լիգուրիայում «ֆիդելարներ», Ֆլորենցիայում «լազանիարներ», Նեապոլում «վերմիչելլիներ», Պալերմոյում «ատդիժանի դելա պաստաներ»: Բանն այն է, որ  տարբեր տեղեր խմորը պատրաստել են տարբեր ձևերով: Նեապոլում խմորը հունցել են ոտքերով, այնուհետև քամել են տնային մամլիչով, որի վրա նստել են հինգ անձ: Նրանք նստել են, վեր կացել, նորից նստել և այդպես շարունակ քանի դեռ խմորը չի դարձել միատարր: Հետո խմորը վերամշակել են այնպիսի հատուկ սարքերով, որոնք մսաղացի ցանցեր են հիշեցրել: Ստացվող լապշայի տեսակը կախված է եղել հենց այդ ցանցի տեսակից՝ «ֆիդելինի», «վերմիշելի», «տրենետտե» «լազանիետտե», «ֆարֆալլե», «պեննե», «խեցիննե», «ֆուզիլլի»: Լապշան սկզբից կտրատել են ձեռքով, իսկ հետո ավտոմատ սայրեր ունեցող մեքենաներով։

Մինչև 16-րդ դարը լապշան ամենից հաճախ մատուցվել է որպես ճոխ աղանդեր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվել է հատուկ ցորեն (կոշտ), ուստի լապշան եղել է թանկ կերակուր և ամենօրյա սննդակարգում օգտագործվել է միայն հարուստ խավի կողմից: Ի դեպ, լապշայի շնորհիվ է հայտնագործվել մի քանի ատամներով պատառաքաղը։ Մոտավորապես 1700 թվականին Թագավոր Ֆերդինանդ Երկրորդի սենեկապան Գեննարո Սպադաչչինին է հորինել այն սպագետտի ուտելու հարմարավետության համար: 17-րդ դարում լապշայի հետ կապված իրավիճակը սկսել է փոխվել, քանի որ հայտնվել են լապշա  պատրաստելու մեքենաներ, ինչը հանգեցրել է այդ սննդատեսակի արտադրանքի ինքնարժեքի իջեցման: Լապշան Ռուսաստան է մտել Պետրոս 1-ինի շնորհիվ: Սակայն միայն 18-րդ դարի վերջին է Ռուսաստանում բացվել լապշայի արտադրության առաջին գործարանը, հետո արդեն 1913 թվականին ստեղծվել են նման 39 ձեռնարկություններ, որոնց տարեկան արտադրողականությունը եղել է մոտ 30 հազար տոննա լապշա:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular