ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ունենք հաստատված 120 ռազմագերի, իսկ ոչ հաստատված թիվն անհամեմատ մեծ է. Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռազմագերիների փոխանակման հարցը մտնում է փակուղի, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ հետագա գործընթացներով Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում, եւ իրավական ու քաղաքական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձեւաչափն է, ուստի այս ձեւաչափը գործուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։

«Կարծես՝ հայկական կողմը բարեխղճորեն կատարեց Ադրբեջանի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնք ծանր էին, եւ որոնց հետեւում կային սեփական քաղաքացիների իրավունքների խախտումներ։ Ակնկալիք կար, որ առնվազն դրանից հետո նոյեմբերի 9–ի հայտարարության միակ չկատարված կետը՝ ռազմագերիների վերադարձը, տեղի կունենար։ Բայց այն քաղաքական պատճառներով տեղի չի ունենում, ավելին՝ կարծես թե հարցը մտնում է փակուղի, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ հետագա գործընթացներով մեր ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում եւ իրավական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձեւաչափն է, ուստի այս ձեւաչափը գործուն է։ Եթե այն գործուն չլիներ, դրա միջոցով հնարավոր չէին լինի կենսագործել ծանր պայմաններ, եւ եթե դրանք կենսագործվել են, եւ Հայաստանի ղեկավարությունը դեռեւս այդ հարթակում աշխատանքները շարունակում է, ուրեմն ճանաչված է հենց այդ մեխանիզմի արդյունավետությունը։ Բայց պարզվում է՝ այն արդյունավետ է միայն այն խնդիրների համար, որոնք վնասում են հայկական շահերին, իսկ սեփական քաղաքացիների իրավունքների իրացման առնչությամբ որեւէ տեղաշարժ չկա»։

Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է նոր կարգավիճակ տալ հայ ռազմագերիներին. «Հայ ռազմագերիներին փորձում է զրկել միջազգային պաշտպանությունից եւ միջազգային հանրությանը ներկայացնել որպես ահաբեկիչներ եւ դրանով արդարացնել չվերադարձնելը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ խնդրի իրավական լուծումը հնարավոր է, սակայն այդ ուղղությամբ լուծումները բավականին ժամանակատար են.

«Մենք ի սկզբանե դիվերսիֆիկացրել ենք՝ շատ լավ հասկանալով իրողությունը, պարզապես իրավական գործընթացները երկարատեւ են, դրանք անմիջական արդյունք կապահովեին, եթե ի սկզբանե քաղաքական սակարկումների առարկա մեր իշխանությունները չդարձնեին գերիներին, որովհետեւ դրանք ինքնուրույն խնդիր են, անկախ Ադրբեջանի կամքից եւ ցանկությունից՝ դա պարտադրելու եղանակներ եւ հնարավորություններ կան, բայց քանի որ դարձրեցին, իրավական մեխանիզմները դանդաղեցին այս առնչությամբ։ Քանի որ հարցը մտնում է փակուղի, կարծում եմ՝ միակ ճանապարհը լինելու է իրավականը կամ առնվազն բանակցություններում նոր անձի, նոր կողմի ներգրավվածությունը։ Քանի դեռ այս մոտեցումներով են վարվում բանակցությունները, մենք տեսանելի տեղաշարժեր չենք նկատում։ Որքան էլ, որ Եվրոպական դատարանը մեր խնդրանքի հիման վրա բավարարել է անհապաղ միջոցը եւ նաեւ գործերին տվել է առաջնահերթություն, միեւնույն է՝ գործընթացը տեւելու է 1-2 տարի»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular