ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրաստիճան սպաների բացահայտումները շարունակվում են. Փաշինյանը հերքելո՞ւ է անհերքելին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հերթական բացահայտումն է արել  ԱԱԾ նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը: Վերջինս իր հարցազրույցում հայտարարել է, որ հոկտեմբերի  Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ մենք գնում ենք դեպի պարտության, և առաջարկություն կար դադարեցնելու ռազմական պատերազմական գործողությունները, որոնք, սակայն, Փաշինյանը չի ընդունել: Նա նշել է, որ այդ նիստին ներկա էին նաև ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչներ, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, բայց պատերազմը դադարեցնելու որոշում չի կայացվել:
«Հետո Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից պարզվեց, որ դեռևս 2020 թվականին հոկտեմբերի 19-ին նման առաջարկություն եղել է Ռուսաստանի կողմից: Կոնկրետ, կետային առաջարկներր են եղել, այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու լավրովյան պլանը»,- ասել է նա և առաջարկություններից ամենաշատը կարևորել ռուսական խաղաղապահ զորքեր Արցախ մտցնելու հարցը և նշել, որ չի կարող ասել, թե ընդհանրապես ինչու չէին քննարկման առարկա դառնում Ռուսաստանից հնչած առաջարկները:Նա վստահեցրել է, որ Անվտանգութան խորհդրին չեն ներկայացվել Ռուսաստանի առաջարկները: «Ես նոյեմբերի ութին հրաժարական եմ տվել, նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին»,-ասել է նա:

Վերը նշված պնդումները մինչ Համբարձումյանը արել են նաև ԳՇ պետը և Ռազմական գլխավոր տեսուչը՝ Օնիկ Գասպարյանը, պատերազմի ավարտից հետո հայտարարել էր, որ դեռ հուլիսին ԱԽ նիստի ժամանակ է Փաշինյանին տեղյակ պահել մոտալուտ պատերազմի հավանականության մասին, իսկ պատերազմը սկսելուց օրեր անց նույն Փաշինյանին զեկուցել է, որ հայկական զինված ուժերի ռեսուրսները մոտ են սպառվելու: Մովսես Հակոբյանն էլ իր հերթին էր պնդում, որ Փաշինյանը քաջատեղյակ է եղել պատերազմի ընթացքից և որևէ քայլ չի կատարել աղետը կանխելու ուղղությամբ:

Հետաքրքիր է` դեռ որքա՞ն բացահայտումներ պետք է լինեն, որպեսզի հանրությունը ի վերջո գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված է հայկական կողմին տարել պարտության, գիտակցված է հրաժարվել օր առաջ պատերազմը կանգնցնելու առաջարկներից և երկիրը կանգնեցրել է դաժան փաստի առջև՝ տարածքային և մարդկային անդառնալի կորուստներով հանդերձ:

lurer.com
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular