ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հպարտության անչափելի զգացում ունեցա». ԵՊԲՀ ռեկտորը հրապարակել է ՊՆ-ից ստացած գրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ ՊՆ-ից ստացած գրությունը, որն ուղղված է սպիտակ բանակի ներկայացուցիչներին:

 

«Հպարտության անչափելի զգացում ունեցա, երբ կարդացի պաշտպանության նախարարությունից ինձ ուղղված այս գրությունը։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ապագա կոլեգաներիս, որ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայոց Սպիտակ Բանակն անպարտելի է․․․

 

Գրությունը ներկայացնում եմ ամբողջությամբ»,-գրել է Արմեն Մուրադյանը և կից հրապարակել ՀՀ ՊՆ-ից ստացած շնորհակալագիրը:

«Մեծարգո պարոն Մուրադյան, սիրով հայտնում ենք Ձեզ, որ ս. թ. սեպտեմբերի 27-ից հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ընթացքում «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում, կամավորական սկզբունքով և անմնացորդ նվիրումով բուժական աշխատանքներին մասնակցել են ԵՊԲՀ (նաև կլինիկական օրդինատուրայի) ներքոնշյալ ուսանողները՝

1) Աննա Ազատի Բալոյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

2) Մանե Մինասի Սարգսյան, 09.10-20.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

3) Վարդան Սամվելի Քոչարյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

4) Քնարիկ Արտավազդի Մարտիրոսյան, 05.10-01.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

5) Աղունիկ Արտյոմի Մկրտչյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

6) Ժիրայր Սիմոնի Թորոսյան, 05.10-30.10.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

7) Ռաֆայել Աշոտի Անտոնյան, 02.10-01.11.2020թ վիրաբուժական բաժանմունք,

8)Մարիամ Ալբերտի Գալուստյան, 03.10-30.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

9) Սերոբ Գևորգի Պետրոսյան, 01.10-13.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

10) Ռուբեն Վարդանի Թորոսյան, 02.10-24.11.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

11) Հայկ Արմենի Եղիկյան, 05.10-05.12.2020թ. նյարդաբանական բաժանմունք,

12) Կարոլինա Արայի Գասպարյան, 05.10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,

13) Նունե Գեղամի Գրիգորյան, 06-10-30.10.2020թ. ընդունման բաժանմունք,

14) Դավիթ Եղիշեի Բաղդասարյան, 05.10-01.12.2020թ. վիրաբուժական բաժանմունք,

15) Հայկ Հարությունի Մելքոնյան, 01.10-30.10.2020թ. վիրաբուժական բաժանմունք:

Այդ կարճ ժամանակահատվածում նրանք արեցին ամեն հնարավորն ու անհնարինը կատարելով բազմաբնույթ բուժական և խնամքի աշխատանքներ: Նրանք ամենուր էին, ցանկացած բաժանմունքում՝ որտեղ օգնություն և աջակցություն էր պետք, հաճախ նաև գիշերում էին հոսպիտալում:

Հպարտ ենք այդպիսի երիտասարդներ ունենալու համար:

Շնորհակալ ենք Ձեզ և ԲՈՒՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին այդպիսի հրաշք սերունդներ կրթելու և դաստիարակելու համար: Իրենց պահվածքով և կատարած աշխատանքով նրանք ապացուցեցին, որ ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը»։

ՀՀ ՊՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular