ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու էին լարված Պուտինն ու Ալիեւը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչու էին մոսկովյան հանդիպմանը լարված Պուտինն ու Ալիեւը՝ այս հանգամանքը շատերն են նկատել: Պատճառները շատ են: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ցանկալի հնազանդությունը պարտադրվող եռակողմ համաձայնագրերին Մոսկվային ու Բաքվին իրականության մեջ կանգնեցնում է անխուսափելի խնդիրների առաջ: Բանն այն է, որ որքան էլ տարօրինակ հնչի՝ Հայաստանը եռակողմ համաձայնությունների երաշխավորն ու «հավասարակշռողն» է, բայց Հայաստանի հաշվին համաձայնությունները չեզոքացնում են այս հանգամանքը՝ դրանից բխող խնդիրներով:

Առայժմ օդում կախված են մնում խաղաղապահների մանդատի ու Ստեփանակերտի օդանավակայանի հարցերը: Խաղաղապահների տեղակայման պայմանագիրը Բաքուն չի ստորագրել, իսկ օդանավակայանի գործարկման հարցը կարող է լուծվել Բաքվի թույլտվությամբ: Օդանավակայանի գործարկումը ռուսական բազավորումն Արցախում լիարժեք կդարձներ:

Գերիների, հաղորդակցությունների հարցերն անկասկած կապված են այս խնդիրների հետ, սակայն Երեւանն ընդամենը դեկոր է այս հարցերում: Պուտինը Մոսկվայի եռակողմ հանդիպմանը «չլուծված» հարցերի կապակցությամբ մի կողմից մխիթարում էր Փաշինյանին, մյուս կողմից փորձում դրանք դարձնել Բաքվի հետ առեւտրում որոշակի լծակ: Սակայն Ռուսաստանը չափազանց հեռուն է գնացել թրքահաճ իր քաղաքականության մեջ՝ նման հարցերում Բաքվի վրա ազդելու համար:

Ռուս խաղաղապահներն այսպիսով մնում են օդում կախված, նրանց ներկայության միակ լեգիտիմ հիմքն առայժմ Հայաստանի ստորագրությունն է: Սա եռակողմ հայտարարությունների միակ ականը չէ Մոսկվայի ու Բաքվի տակ, սակայն այս եւ մյուս հանգամանքները, որոնց պարբերաբար անդրադառնում ենք, հայկական կողմը չի օգտագործում:

Համարժեք քաղաքական համակարգն ու մեդիան նույնիսկ հակահայ եռակողմ հայտարարությունը կդարձնեին արդյունավետ զենք՝ այն շրջելով դրա հեղինակների դեմ: Դրա բացակայության պայմաններում նույն խաղաղապահները մնում են Հայաստանի հաշվին զիջումների գնով:

Largir.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular