ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները նոր դիրքեր են ուզում գրավել Ամարասի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yerkir.am-ը գրում է. Զինադադարից հետո 2-3 անգամ փորձել են գյուղ իջնել, առաջ գալ իրենց դիրքերից. ադրբեջանական զինվորները տեղակայված են Ամարասի դիմաց՝ Ջիվանի գյուղի սարի վրա։ Փորձում են նոր դիրքեր գրավել՝ մինչեւ վերջնական սահման գծելը։ Դա նրանց համար ռազմավարական նշանակություն ունի։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Մարտունու շրջանը երբեք ադրբեջանական տարածք չի եղել, նշում է հայր Գեղարդը, եւ քանի որ Մարտունու տարածքի 25-30 տոկոսը գրավված է թշնամու կողմից, ադրբեջանական զորքն այնքան է մոտեցել Ամարասին, որ այն փաստացի դարձել է սահմանագիծ։

Անվտանգության առումով՝ վանքն այս պահին բավականին խոցելի է։ Այս առնչությամբ վանահայրն իր մտահոգություններն է հայտնում․ «Իմ խնդրանքն է՝ ռուսական պոստ կամ ռուս խաղաղապահների հերթափոխ լինի Ամարասում։ Առավոտյան գնում եմ, երեկոյան՝ վերադառնում, բայց վանահայրը պետք է մնա վանքում, իսկ այստեղ գիշերելը վտանգավոր է։ Թուրքի համար հոգեւորական սպանելը, գերի վերցնելը հերոսության նման մի բան է։ Մենք ուզում ենք բացառել նույնիսկ գիշերը հանկարծակի վանք մտնելու, վախեցնելու մտայնությունները։ Ուստի ասել եմ՝ մինչեւ Ամարասի մոտ ռուսական պոստ կամ խաղաղապահների հերթափոխ չլինի, ես անձնապես վանքում չեմ գիշերելու»։

Վանահայրը նշում է, որ վանքում գիշերակացն ապահովելու համար արդեն դիմել են ռուսական կողմին, խնդրել ռուսական հենակետ կամ գիշերային հերթափոխ սահմանել։ Այս պահին Ամարասում մեր զինվորներն են հերթապահություն իրականացնում։ Վանքի վրա ռուսական դրոշ է դրվել։ Հայր Գեղարդի խոսքով՝ այս ընթացքում ռուսական կողմից բարձրաստիճան զինվորականներ եւ հոգեւորականներ են եկել, քաջալերող խոսքեր ասել, թե՝ մտահոգվելու պատճառ չկա, եկեղեցու վրա ռուսական դրոշ կա տեղադրված։

«Մի քանի անգամ ռուս խաղաղապահներ եկան, ապա՝ հայր Բորիսը, հայր Անդրեասը, նախագահի հետ անգամ Մուրադովը եկավ։ Տեսել են իրավիճակը։ Հայր Բորիսն ասաց՝ եթե Ամարասի վրա ռուսական դրոշ կա, ուրեմն այն ռուսական կոնտինգենտ է, եթե անգամ մեկ փամփուշտ գա ձեր ուղղությամբ՝ կնշանակի պայմանավորվածության խախտում, ինչի համար ադրբեջանական կողմը պետք է պատասխան տան»,- պատմում է հայր Գեղարդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular