ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մեզ առաջարկում է տնտեսական ինքնիշխանության կորուստ. Լիլիթ Թումանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի գործողությունները տրամաբանության և ադեկվատության ծիրի մեջ դիտարկել, դա անիմաստ է, նրա գործողությունները չեն տեղավորվում ո՛չ տրամաբանության, ո՛չ հավասարակշռության, ո՛չ խելամտության սահմաններում, նրա մասին պետք է դատել զուտ չոր փաստերից. այս մասին հրավիրված ասուլիսին հաայտարարեց «ArmNews FM» ռադիոընկերության տնօրեն, քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը:

Նա նշեց, որ կարևոր չէ, թե ինչ է ասվում, կարևոր է դիտարկել, թե ինչ է արվում. «Իսկ արվում է հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բավարարել Ադրբեջանի ժողովրդի շահերը և շարունակում է իրականացնել այն երազանքները, որոնց իրագործմանը տարիներ շարունակ չեն հասել Ադրբեջանն ու Թուրքիան, և խոսքը ոչ միայն վերջին 30 տարվա մասին է, այլ՝ վերջին 100 տարվա: Այսինքն՝ այն միջանցքը, որ հիմա Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ, դա 100 տարվա երազանք էր, դա  թշնամու շատ վաղեմի երազանքներից էր, որն այսօր իրականություն է դառնում»,- նշեց նա:

Լիլիթ Թումանյանն ընդգծեց՝ չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բան անի Հայաստանի համար, ո՛չ պաշտպանի, ո՛չ ներկայացնի: «Նրա փոխարեն Հայաստանը պաշտպանում է ՌԴ նախագահը, որովհետև նա է խոսում այն մասին, որ տարածաշրջանում դեռևս առկա է ահաբեկչական վտանգ, նա է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, այսինքն՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, Պուտինն է խոսում, հիշեցնում հավասարաչափ շահերի ապահովման մասին, էլ ինչի՞ պետք է Փաշինյանը որևէ բան անի, եթե իրական գերտերության իրական ղեկավարն արդեն հոգ է տանում: Փաստացի Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ի ցույց է դնում, որ ըստ էության, համաձայն է այն մտքի հետ, որ ինքն այլևս Հայաստանը չի ներկայացնում, որովհետև եթե մենք նայենք ամբողջ գործընթացին, այնտեղ կտեսնենք երեք կողմ՝ Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան և Նիկոլ, բայց ոչ Հայաստան: Այս պարգայում Նիկոլ Փաշինյանն ավելի շատ որպես սպասավոր է ներկայանում, սպասավոր, որը հույս ունի տնտեսական շահերի՝ կուշտ ստամոքսի սկզբունքով քիչ էլ երկարացնել սեփական իշխանությունը»,- ասաց նա:

Թումանյանի խոսքով՝ ակնհայտ է դառնում, թե ինչ է նա առաջարկելու մեր տղաների կյանքի, մեր հողերի, մեր ազգային արժանապատվության փոխարեն: «Առաջարկելու է երկաթգիծ, տնտեսություն, այն էլ դա մեքենայություն է, որովհետև փոխադարձ առևտուրը դա չի նշանակում տնտեսություն, փողոցում վաճառականի սեղանիկ դնելով՝ դու չես կարող քեզ համարել տնտեսվարող սուբյեկտ: Տնտեսվարող սուբյեկտը լինելու է Թուրքիան, Թուրքիան ու Ադրբեջանն են լինելու իրական շահույթ ստացողները»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մեզ առաջարկում է տնտեսական ինքնիշխանության կորուստ: «Նա մեզ անընդհատ կորուստներ է առաջարկում, ընդ որում՝ նա դա փորձում է թանկով վաճառել մարդկանց վրա՝ հաշվի առնելով նրանց տնտեսական վատ վիճակը: Նա շատ լավ հասկանում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում տնտեսական լուրջ ցնցումներ են լինելու և ինչ-որ բան պետք է առաջարկի մարդկանց, սեփական ներուժ նա չունի, ՀՀ բյուջեն ծակ է: Ուստի պետք է ինչ-որ փողի հոսքեր առաջարկի, վարկ հնարավոր է այլևս չտրամադրեն, տակը մնում են թուրքական ապրանքներ, թուրքական առքուվաճառքը, որին Հայաստանը կարող է փորձել ինչ-որ վաճառականների միջոցով մասնակցել»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular