ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կմ-ն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ սահմանազատման աշխատանքներում խնդրահարույց դեպքեր են արձանագրվել։ Որպես օրինակ բերեց Շուռնուխի բնակիչներից մեկի դեպքը, երբ անասնագոմը երկու մասի է բաժանվել` «ադրբեջանական» և «հայկական»։

«Բացի այդ, ադրբեջանցի զինվորները ճանապարհներին ցուցանակների տեղադրումը բացահայտ սադրանքների միջոցով են անում։ Նրանք պարբերաբար զենքով հայտնվում են այդ ճանապարհների վրա։ Հարցն այն է, որ այդ ճանապարհները մեր քաղաքացիական բնակավայրերն իրար կապող ճանապարհներն են, և եթե հայկական կողմում խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական կողմում` զինվորներ են կանգնած»,–ասաց Թաթոյանը։

Նա հավելեց, որ այս բոլոր խնդիրներն առաջացել են, քանի որ սահմանների որոշման գործընթացը մեխանիկական մոտեցումներով է ընթանում։

Թաթոյանը հայտնեց նաև, որ սահմանազատման աշխատանքների հետևանքով ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Մ2 միջպետական` Կապանը Երևանին կապող ճանապարհի հետ։ Կապանի խաղաղ բնակությունը նույնպես վտանգի տակ է հայտնվել։

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև մի շարք անպատասխան մնացած հարցերի, օրինակ` ի՞նչ օրենսդրությունն է կիրառվելու ՃՏՊ–ների դեպքում հայ և ադրբեջանցի վարորդների միջև, կամ էլ` ի՞նչ է լինելու, եթե որևէ մեկի մեքենան փչանա այն հատվածում, ուր ադրբեջանցի զինվորներ են կանգնած։ ՄԻՊ–ի խոսքով` եթե որոշ տարածքներ համարվում են Ադրբեջանինը և այդտեղ մարդ է ընկնում մեքենայի տակ` ադրբեջանցի քննիչնե՞րն են գալու դեպքի վայր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular