ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառված չէ` կորոնավիրուսի բռնկման 3-րդ ալիքը սկսվի. ՀՀ–ն ե՞րբ պատվաստանյութ կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված. գիտնականները չեն բացառում համաճարակի բռնկման երրորդ ալիքը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Ամանորին, ինչպես նաև դրանից առաջ և հետո, Հայաստանում նկատվում է համաճարակային իրավիճակի կայունություն, ինչպես նաև դեպքերի նվազեցում։ Սակայն Ամանորի օրերին շփումները մի փոքր ավելացան, ուստի առաջիկայում կանխատեսվում է դեպքերի որոշակիորեն ավելացում»,–ասաց նա` հավելելով, որ դրան է նպաստելու նաև ուսումնական հաստատությունների բացումը։

Սահակյանի խոսքով` վերջին շրջանում կորոնավիրուսային դեպքեր ավելի շատ գրանցվում են 55-60 և 30-35 տարեկանների շրջանում։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա 0-5, 15-20 տարեկանների շրջանում են վարակի դեպքեր հայտնաբերվում։

Նա հայտնեց նաև, որ այս պահին թեստերի բավարար քանակություն ունենք, սակայն ընդհանուր արված թեստերի մեջ դրական թեստերի քանակն է նվազել։

Անդրադառնալով պատվաստումներին` Սահակյանը նշեց, որ այս պահին ունենք գործող պայմանագիր COVAX Facility–ի հետ, և նախատեսում են ՀՀ բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ։ Խոսքը ռիսկի խմբի անձանց պատվաստելու մասին է։ Այժմ նախնական բանակցություններ են վարում պատվաստանյութի ներկրման համար.մինչև հունվարի վերջ և փետրվարի սկիզբ կունենան առաջին խմբաքանակը։

«Բանակցություններ ենք վարում Sputnik V, Moderna, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը ձեռք բերելու համար։ Իսկ թե որն ավելի շուտ կներկրենք, այս պահին ասել չեմ կարող»,–ասաց Սահակյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular