ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհասկանալի է, թե ուր մնաց գերիների հարցը. Նաիրի Հոխիկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էմոցիոնալ և հանրային ընկալումների մակարդակում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վարքագիծը շատ նման էր իրարից նեղացած և նույնիսկ միմյանց նայելու ցանկություն չունեցող մարդկանց։
Այն, որ Իլհամ Ալիևը չի տիրապետում տարրական էթիկայի կանոններին, գաղտնիք չէ, բայց Հայաստանի վարչապետը, կարծում եմ, գոնե պոպուլիստական մակարդակում պետք է որ իրեն ավելի լավ զգար։ Այնինչ երկու ղեկավարներն էլ չափազանց լարված ու ջղաձգված էին, հանգիստ էր միայն Պուտինը։
Ստորագրված հայտարարության մասին․ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ վարչապետն իր մամուլի խոսնակի բերանով ասում էր․ «Հայկական կողմի համար անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:
Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ժամանակ փաստացի որևէ արդյունք չի գրանցվել գերիների փոխանակման բանակցության մեջ, բայց կողմերը ստորագրել են առանցքային հայտարարություն․ «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց»։
Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային բեռնափոխադրումները, իհարկե, դրական կազդեն մեր տնտեսության վրա, օգտակար են։ Խնդիր չեմ տեսնում նաև Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի առումով, բայց անհասկանալի է, թե ուր մնաց գերիների հարցը։ Այս պահին մեզ համար առանցքային խնդիրը դա է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular