ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը». Փառատոնի տնօրեն

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունվարի 11-ից մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ ավանդաբար 5 օր տևողությամբ փառատոնը այս անգամ 10 օր կտեւի : Տիկին Մանուկյանը նշեց, որ փառատոնի բացման արարողության ժամանակ փոքրիկ ֆիլմով կներկայացնեն 15 տարիների աշխատանքը :


           

Մենք առաջինն էինք, որ գնացինք մարզեր, առաջինն էինք, որ մշակութային դեսանտ ուղարկեցինք Արցախ, համագործակցություն սկսեցինք, որը շարունակվում է մինչ օրս»,-ի թիվս այլնի, նշեց փառատոնի նախագահը: Նրա խոսքով, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը աշխարհում նման ձեւաչափով անցկացվող միջազգային փառատոների ցանկում է ներառված:

Հավելեց, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը : Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 15 երկրներից 62 ֆիլմ, որոնցից կցուցադրվի 46 ֆիլմ՝ 15 երկրներից: «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են մրցութային և ոչ մրցութային 7 անվանակարգեր. «Գրան պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը, ընդ որում՝ որպես ժյուրի, հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանքը», ժյուրի՝ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը՝ ժյուրի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, ինչպես նաեւ «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը: «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի լավագույն ֆիլմը»:Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները: Նունե Մանուկյանը հավելեց, որ բացի ֆիլմերի ծրագրերից՝ ունեն սոցիալական, անապահով, թիրախային խմբերին նաեւ երեխաների իրավունքներին նվիրված ծրագրեր, իսկ յուրահատուկ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրն իրենք միշտ հպարտությամբ են նշում: «Մեր փառատոնը յուրահատուկ կրթամշակութային հարթակ է, որտեղ կան տարբեր վեկտորներ եւ ուղղություններ: Մեր միջազգային գործընկերները միշտ նշում են, որ տարածաշրջանում չկա նման ձեւաչափով փառատոն, որն իր մեջ կրի նման բաղադրիչներ»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նունե Մանուկյանը նշեց, որ քսան տարի է՝ բարձրաձայնում է մանկապատանեկան ֆիլմերի ստեղծման եւ կինոդպրոցների անհրաժեշտության մասին, վկայակոչում է Սկանդինավյան երկրների փորձը, որտեղ մանկապատանեկան ֆիլմերի արտադրությունը բյուջեի առանձին տողով է ֆինանսավորվում, բայց «սայլը» տեղից չի շարժվում: «Մեր երեխաները պետք է իմանան ուր ենք գնում, ինչ ուղերձ ենք մենք փոխանցում մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան»,-ասում է փառատոնի տնօրենը: Նա շեշտում է, թե որքան կարեւոր է նաեւ միջմարզային, միջմշակութային ծրագրերի իրականացումը: Մասնավորապես այս տարի Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվելու են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ՝ օնլայն և օֆլայն: Ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վիշեգրադի երկրների 15 ֆիլմերի առցանց և օֆլայն ցուցադրություն: Ոչ առցանց կինոդիտումներ կկազմակերպվեն Գավառի մանկատանը եւ Վանաձորի՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Կանցկացվեն առցանց վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Վիշեգրադի երկրների, Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ: Նրա ձեւակերպմամբ, Արցախն առանձին պատմություն է իրենց փառատոնի պատմության մեջ, եւ այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետք է անպայման տեղափոխվի, պրոյեկտվի Արցախում: Փառատոնը անդրադարձել է նաեւ COVID-ի թեմային: Մասնավորապես, կիրականացվի «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» ցուցահանդեսը, որին կմասնակցեն երեխաներ և պատանիներ 7 երկրներից՝ Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան: Ցուցահանդես-մրցույթում Հայաստանը կներկայացնեն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի սաները, Երևանի եւ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները: Նունե Մանուկյանի խոսքով. «Այժմ այլ իրավիճակ է՝ COVID-ով պայմանավորված, բայց երեխան նաեւ պետք է հնարավորություն ունենա հաճախելու երաժշտական դպրոց, կինոդահլիճ, որպեսզի կայանա նրա բազմակողմանի զարգացումը : Երբ մենք 2001-ին սկսում էինք փառատոնը, կարծես վերացել էր կինոթատրոն, համերգադահլիճ հաճախելու մշակույթը, այսօր եւս այդ մշակույթը շարունակում է կարեւոր լինել: Եթե մենք ուզում ենք երեխայից կերտել աշխարհի քաղաքացի, ինքնավստահ մարդ, պետք է գիտելիք փոխանցենք նաեւ մշակույթի միջոցով : Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը» 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

 https://www.aravot.am/2021/01/11/1164051/?fbclid=IwAR26r-bzcxExwekAIeQbqGdrMGxTUFe9x5YdhVEM_e3LJgHY0QttbQj0pxQ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular