ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցող կարող է լինել ցանկացածը, բացի Նիկոլ Փաշինյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Մոսկվայում ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։ Թե իրականում ինչ կխոսեն երկրների նախագահները կուլիսների հետևում, պարզ կդառնա ավելի ուշ։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ տեսախցիկների առջև, շատ ավելի նման էր Ռուսաստանի նախագահի մենախոսության՝ գերազանցապես և ՌԴ-Ադրբեջան բանակցությունների՝ մասնավորավես։ Առհասարակ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո ողջամիտ տպավորություն է առաջացել, թե Հայաստանը հրաժարվել է Արցախից և նրա խնդիրներից։

Նախ հիշում ենք, թե ինչպես վարչապետի խոսնակը արձագանքեց Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի զավթմանը ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Մանե Գևորգյանը գրեթե բաց տեքստով ասեց, թե այդ գյուղերի բնակչության անվտանգության պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, ի՞նչ եք ուզում մեզանից։

Իհարկե հայկական կողմը վերջնարդյունքում կորցրեց երկու գյուղերը և ըստ տարբեր աղբյուրների հայկական կողմն ունեցավ զոհեր, վիրավորներ և գերեվարվածներ։ Թերևս սա դրվագներից մեկն է, որտեղ Հայաստանը, որը Արցախի անվտանգության երաշխավորն է, մեղմ ասած ձեռքերը լվանում է, սլաքներն ուղղելով ռուսական խաղաղապահ առաքելությանը։

Առհասարակ Արցախում այժմ գրեթե բոլոր խնդիրները լուծվում են կամ ռուսների միջոցով, կամ ռուսների աջակցությամբ։ Հետևաբար, այսօրվա հանդիպումը տիպիկ պրոյեկցիան էր այն ամենի, ինչը տեղի է ունենում նոյեմբերի 9-ից հետո։

Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն ինքն էլ կարծես թե մոտիվացված չէ Արցախի խնդիրները շալակելուն։ Նախ առաջինն այն պատճառով, որ Հայաստանի՝ շուրջ 3 տարվա կուտակված խնդիրներն էլ իրեն բավարար են, և հետո պարզորոշ է դառնում, որ առկա է խզում կամ լարվածություն Փաշինյանի և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի միջև։ Դա օրինաչափ է, քանի որ պատերազմում պարտություն կրել է ոչ թե զինվորը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին բազմիցս խոսվել է, ուստի տեղափոխվենք մոսկովյան հանդիպում։

Մի կարևոր բան տեղի ունեցավ Մոսկվայում, մնացածը հայկական կողմի համար այս պահին երկրորդական նշանակություն ունեն։ Խոսքը հետևյալի մասին է՝ բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարեց, թե գերիների վերադարձման հարցով ցավոք պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Սա այն դեպքում, երբ դեռ երեկ վարչապետի մամուլի խոսնակը նշում էր, թե գերիների վերադարձման հարցը նախապայման է մյուս հարցերի քննարկման և լուծման հասնելու համար։ Պարզ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եղավ բոլորը բոլորի դիմաց սկզբունքի կիրառումը, որի շուրջ կարծես թե ձեռք էր բերվել պայմանավորվածություն նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Փաստորեն ունենք առաջին ըստ էության հայկական կողմի համար տապալված բանակցությունը։ Ու ցավալին այն է, որ հաջորդներն էլ են այսպիսի լինելու՝ շատ թե քիչ այլ նրբերանգներով։

Եզրահանգումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել։ Դա անհնար է նախևառաջ Փաշինյանի բարոյահոգեբանական դիսոնանսի պատճառով։

Կարեն Դանիելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular