ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսկանյանի մեսիջը Ծառուկյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերին կոչ են անում ձևավորել միասնական բևեռ, որի միջոցով միայն հնարավոր է դիմագրավել իշխանությանը:

Այդ կոչերը այսօր, իհարկե, օրիգինալ չեն, քանի որ համանման կոչով հանդես է եկել, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, հանդես են գալիս այլ ուժեր: Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ միավորումները կամ համախմբումը, ինչ պայմաններում և կանոններում՝ հատկապես նկատի ունենալով ընդգծված առաջատարի բացակայությունը:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, ինտրիգայինը դառնում է Գագիկ Ծառուկյանի գործոնը, որը ներկայումս գտնվում է քաղաքականություն վերադարձի շեմին: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի պարագայում նա լինելու է ընդդիմադիր իրական կամ արհեստական դաշտի անվիճելի առաջատարը և ապահովելու է, այսպես ասած, ամենամեծ ծածկույթը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներից ելնելով: Այդ իրավիճակը մարտահրավեր է բոլոր այն ուժերին, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դաշտում՝ լինի դա կեղծ, թե անկեղծ:

Եվ այս առումով, բնականաբար, ինտրիգը դառնում է այն, թե պատրա՞ստ են նրանք միավորվել Ծառուկյանի դրոշի ներքո: Եվ սա հատկապես էական է Վարդան Օսկանյանի և Հայ ազգային կոնգրեսի պարագայում, քանի որ նրանք երկուսն էլ եղել են Գագիկ Ծառուկյանի դրոշի ներքո մինչև 2015 թվականի փետրվար: Ավելին, և՛ ՀԱԿ-ը, և՛ առավել ևս Վարդան Օսկանյանն ու 2015-ի փետրվարից հետո նրան միացած և ԲՀԿ-ից հեռացած թիմը ըստ էության առավել կոշտ դիրքորոշում ունեցողն էին այդ բևեռում, ինչի վկայությունը Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթն էր, որը, սակայն, մի քանի օր հետո ավարտվեց տրամագծորեն հակառակ՝ հեռանալու որոշումով: Եվ երբ դրանից հետո հեռացան նաև Օսկանյանն ու նրա թիմը, դա ըստ էության դժգոհության, այսպես ասած, զուսպ, սակայն բավական ընդգծված արտահայտություն էր:

Ահա այս իրավիճակում էլ ինտրիգային է՝ կմիանա՞ն Ծառուկյանին վերստին, եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ առանց դրա նրանք ըստ էության որևէ շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում:

Դատելով Օսկանյանի հայտարարություններից՝ առնվազն հոգեբանորեն նա պատրաստ է վերստին մտնել Գագիկ Ծառուկյանի դրոշի տակ: Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ չեն փոշմանել Ծառուկյանի հետ համագործակցության համար, իսկ եթե հաջողվի ձևավորել բևեռ, ապա պատրաստ է նաև մի կողմ դնել անձնական հավակնությունը: Թերևս կասկած չկա, որ Գագիկ Ծառուկյանն է այն ֆիգուրը, որի պարագայում Օսկանյանը համարժեք կհամարի զիջելը:

Այս իմաստով Վարդան Օսկանյանն ըստ էության նախնական մեսիջ է հղում Ծառուկյանին, որ վերադարձի դեպքում ինքն էլ պատրաստ է վերադառնալ, իհարկե՝ ոչ թե կուսակցականի, այլ «դաշնակցի» կարգավիճակով:

Ողջ հարցը, իհարկե, այն է, թե ինչ կարգավիճակով է վերադառնում Ծառուկյանը, սակայն այս առումով մի բան հստակ է՝ նա «ոչ իշխանական» ուժերի համար դառնում է խորհրդարանական կարգավիճակ ապահովող անայլընտրանք սուբյեկտ:

 Լուսանկարը՝  Photolure-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular