ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցիները փորձում են կանխել Մեղրիի հատվածով ընթացող գործընթացները, առայժմ վերլուծական շրջանակներում քննարկում են այլ միջանցքի հնարավորությունը. իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում ընթացող զորավարժություններն ունեն երկու բաղադրիչ՝ նախ փորձարկել իրանական արտադրության զենքը և զինամթերքը, և քաղաքական, քարոզչական ու հոգեբանական տիրույթում ուղերձներ հղել Իրանի հանդեպ թշնամական տրամադրություններ ունեցող տարածաշրջանային և արտատարածաշրջանային  ուժերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ակնհայտ է, որ իրանցիները զորավարժությունների միջոցով փորձարկում են իրենց ռազմատեխնիկան, նրանք բավականին առաջ են գնացել ռազմարդյունաբերական ոլորտում, խոսքը վերաբերում է ԱԹՍ-ներին, հրթիռային համակարգերին, նաև ծովային սպառազինությանը: Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի հեռացող նախագահը որոշակի գործողություններ է ձեռնարկում իրանական կողմի վրա՝ թե քարոզչական և, թե ռազմական ներկայության առումով՝ Պարսից Ծոցի տարածաշրջանում ճնշում գործադրելու տեսանկյունից, ուստի այս կերպ իրանցիները պատասխան քայլեր են ձեռնարկում նաև իրենց հակառակորդներին հնարավոր բախման դեպքում ռազմական պոտենցիալը ցուցադրելու ուղղությամբ՝ դրանով իսկ փորձելով կանխել  ռազմական բախումը»:

Իրանագետը նշեց, որ իրանցիները միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներ ունեն, իսկ այդ խնդիրները առաջացել են ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո: Նրա կարծիքով՝ նրանք որոշակի ակնկալիքներ ունեն, որ ԱՄՆ-ի հաջորդ վարչակարգը ավելի մեղմ դիրքորոշումներ կունենա և կգնա միջուկային համաձայնագրի վերադարձի ճանապարհով, ուստի այդ իմաստով իրանցիները թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ տարածաշրջանում ամրապնդելու են իրենց դիվանագիտական դիրքերը:

Խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետևանքով Սյունիքում սպասվող փոփոխությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ վերլուծական և փորձագիտական դաշտում ակնհայտ է, որ իրանական կողմը այդ խնդիրներով անհանգստացած է:

Նա նշեց՝ իրանցիները խնդրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու և իրենց գործողությունները ծրագրելու համար կարծես թե աշխատում են ռուսական կողմի հետ:

Ոսկանյանի մեկնաբանմամբ՝ իրանցիները Հայաստանը դիտարկում են դեպի հյուսիս՝ սևծովյան տարածաշրջան՝ իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող ելքի կարևորագույն այլընտրանք ադրբեջանա-թուրքական ճանապարհներին, ուստի այս առումով տարաշրջանը և հայ-իրանական սահմանը չափազանց կաևոր են իրանական պետության շահերը առաջ տանելու և անվտանգությունը ապահովվելու տեսանկյունից:

«Այս խնդիրը իրանցիների համար մեծ կարևորություն ունի: Մյուս կողմից իրանցիները փորձում են կանխել Մեղրիի հատվածով ընթացող գործընթացները, որոնք չեն բխում Իրանի շահերից և կարող են վտանգել Իրանի այլընտրանքային ելքը Հայաստանի տարածքով դեպի սևծովյան տարածաշրջան, առայժմ վերլուծական շրջանակներում քննարկում են այլ միջանցքի հնարավորության մասին, խոսքը վերաբերում է Նախիջևանի ինքնավար Հանրապետության հյուսիսային հատվածից դեպի Հայաստան ելքը ապահովող միջանցքին, որը պետք է լինի մոտավորապես Սադարակի շրջանի Նախիջևանի Հանրապետության այն կետում, որտեղ հատվում են Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության սահմանները: Փորձ են կատարում այլընտրանքային նման ուղի առաջ տանել, բայց  դա առայժմ արվում է փորձագիտական մակարդակում»,-մեկնաբանեց նա:

Ոսկանյանը  հավելեց, որ տնտեսական խնդիրների հետ կախված Հայաստանի հետ քննարկումներ են ընթանում, նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարարների միջև :

«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների որդեգրած կարճամիտ և դավաճանական քաղաքականության արդյունքում սուբյեկտայնությունը նվազել է, ինչը բերել է նրան, որ միջազգային գործընկերները Հայաստանի հետ առնչվող խնդիրները քննարկեն ոչ թե մեր պետության հետ, այլ երրորդ կողմի հետ, ինչը մեղմ ասած ընդունելի երևույթ չէ»,- ավելացրեց Ոսկանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular