ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապիկար իշխանության հերթական ֆիասկոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ԿԲ հրապարակումից հայտնի դարձավ, այս տարվա երրորդ եռամսյակում ոչ միայն օտարերկրյա ներդրումներ չեն կատարվել Հայաստանում, այլև դրանք դուրս են եկել երկրից։ Այսինքն, գրանցվել է բացասական ցուցանիշ։ Նախկինում արդեն անդրադարձել էինք հայկական բանկերից բնակչության ավանդների դուրս բերելու փաստին։ Այս ամենին հավելենք, որ Հայաստանից սկսել են «փախչել» նաև օտարերկրյա ներդրումները։ Մասնավորապես, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդողները Հայաստանից դուրս են բերել 12,9 մլն դոլար։ Նման երևույթ առնվազն վերջին 5-6 տարիներին Հայաստանում չէր արձանագրվել։ Սա նշանակում է, որ մեր երկրում ունենք ներդրումների համար ոչ նպաստավոր միջավայր։ Այդ միջավայրը սկսել է ձևավորվել վերջին 2-2,5 տարիների ընթացքում։ Հայաստանյան «հեղափոխական» և «թավշյա» իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, առանց որևէ հիմքի կոռուպցիայի մեջ մեղադրեց մի շարք խոշոր օտարերկրյա ներդրողների՝ «Գազպրոմ Արմենիա», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Վեոլիա», գործունեությունից զրկեց «Սանիտեքին» և անորոշ թողեց Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիայի» գործունեությունը սկսել-չսկսելը։

Ներքին ներդրողների նկատմամբ էլ իրականացվեցին հալածանքներ՝ սկսած հարկային տեռորից վերջացրած քրեական գործերի հարուցումով և ձերբակալություններով։ Բնական է, որ այս ամենն, ի վերջո, արտացոլվելու էր ներդրումային միջավայրի վրա։ 2019 թ․-ին օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատ մնացին անփոփոխ։ Այս տարի դրանք արդեն նվազել են։ Ներկա պահին հայտնի են տարվա երեք եռամսյակների՝ հունվար-սեպտեմբերի ցուցանիշները։ Ըստ այդ ցուցանիշների այս տարվա ինը ամիսներին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդումները կազմել են 112,3 մլն դոլար։ Անցած տարի՝ 2019 թ․-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 185,6 մլն դոլար էր, իսկ 2018 թ․-ի նույն ժամանահատվածում՝ 186,4 մլն դոլար։

Ընդ որում, 2018 թ․-ի այդ ներդրումների ավելի քան կեսը կատարվել էին տարվա առաջին եռամսյակին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք։ Հավելենք ևս մի կարևոր հանգամանք, որի վրա հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել։ Օտարերկրյա ներդումները Հայաստանից սկսել են դուրս բերվել մինչև արցախյան պատերազմը, և այս իշխանությունը չի կարող այն վերագրել պատերազմին։ Թե ի՞նչ կլինի տարվա վերջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների հետ, դժվար չէ ենթադրել։ Մեկ անգամ ևս ստիպված ենք եզրահանգել, որ ներկայիս իշխանությունը պարզապես անդունդն է գլորել երկիրը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular