ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմքայլականների «սրած բիզը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում բոլորս ականատես ենք լինում իշխանությունների կողմից տարվող բացահայտ ատելության քարոզի, որը վերջին շրջանում շրջվել է հենց իրենց դեմ։ Հետևելով դեպքերի ընդհանուր զարգացմանը` տեսնում ենք, թե ուր է հասցնում ատելության տոտալ քարոզը՝ այն բումերանգի նման հարվածում է քեզ։ ԱԺ իմքայլական պատգամավորները մեկ առ մեկ սկսում են քաղել ատելության այն պտուղները, որ որոմի պես հայ իրականության մեջ ցանվել էին իրենց քաղաքական ուժի և դրա աննախադեպ առաջնորդի ամենօրյա ջանքերով։ «Սևերի» և «սպիտակների», «նորերի» ու «նախկինների», «պողոսների» և «էլիտայի» անվերջ խորացող անդունդն այլևս չի տեղավորում իշխանության վերին էշելոններում կուտակված հսկայական մաղձը, և վերջինս թոթափվելու համար նոր տեղ է գտել՝ հենց իրենք՝ իշխանությունները։

Այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլից», իշխանական ֆեյքերն ու պատգամավորները վիրտուալ հարձակում սկսեցին նրա դեմ, իսկ հասարակության ստվար զանգվածը Սոֆյա Հովսեփյանին աջակցող հայտարարություններով հանդես եկավ: Ըստ էության, ստանում ենք ատելության ու բռնության պետական քաղաքականության «տարածաշրջանային» արձագանքը․ Հովսեփյանի հայտարարությունից հետո հայտնի դրաձավ, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։

Մարդկանց գիտակցության մեջ իշխող քաղաքական ուժն սկսել է զուգորդվել ահաբեկիչ հրոսակախմբերի հետ, որոնցից ուղղակի պիտի պաշտպանվել։ Տեղին է հավելել, որ, խոսքն այն Սոֆյայի մասին է, ով մեկ ուրիշ խմբակից պատգամավորի՝ Նազելի Բաղդասարյանի հետ օրեր առաջ մեկնել էր Արցախ՝ ռուս խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ բանակցելու՝ Շիրակի մարզից 62 գերիներին ազատ արձակելու խնդրով։ Նկատենք․ բանակցային «առաջնագիծ» էին մեկնել կանայք, իսկ խմբակից պատգամավոր տղամարդիկ կարծես թե հորիզոններում չկային։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular