ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կնոջս վրա զենք են պահել». հարկայինի նախկին պետը մանրամասնում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Armlur.am-ը գրում է.

Նոյեմբերի 8-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Ժամը 03:30-ի սահմաններում 3-4 դիմակավորված անձինք ներխուժել են հարկադիր ծառայության խոշոր հարկավճարումների բաժնի աշխատակից Արա Ստեփանյանի տուն: Վերջինս նախկինում զբաղեցրել է Արմավիրի հարկային տեսչության պետի պաշտոնը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Ստեփանյանը ավազակային հարձակման հետեւանքով էական վնասներ չի կրել: Մասնավորապես, դիմակավորված անձինք հափշտակել են Ստեփանյանի մոտ եղած կանխիկ գումարը, երկու բջջային հեռախոս, ապա դիմել փախուստի:

Նրանք տանը գտնվողներին սպառնացել են հրացանով, իրենց հետ բերված մահակներով: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակումը: Կատարվածի շուրջ զրուցեցինք հարկային տեսչության նախկին պետ Արա Ստեփանյանի հետ, ով հայտնեց, որ տարածված տեղեկությունները, թե ինքը միլիոնների հասնող վնաս է կրել, իրականությանը չի համապատասխանում: Ընդհանուր հաշվով` դրամական վնասները, մեր զրուցակցի փոխանցմամբ, կազմել են 100 հազար դրամ: Ա. Ստեփանյանը մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ որեւէ մեկին չի կասկածում, ավելին՝ հարձակում իրականացնողներն անփորձ եւ բավականին երիտասարդ են թվացել.

«Նրանք նույնիսկ հարվածել չգիտեին, զենքի կիրառման ձեւը չգիտեին: Շատ եմ խղճում այդ տղաներին, վստահ եմ՝ շատ փոքր են տարիքով: Ափսոս, որ այդ 100 հազար դրամի պատճառով մի քանի տարի անազատության մեջ կմնան»,- ասաց Ա. Ստեփանյանը` հավելելով, որ նրանց հայտնաբերելուց հետո ինքը բողոքը հետ չի վերցնի. «Եթե այդ ճանապարհն են բռնել, պետք է պատժվեն»,- ասում է տուժածը:

Վերջինիս վրդովվեցրել է այն, որ լրատվամիջոցներով իրեն մեծահարուստ են ներկայացնում: Իր խոսքով` ինքը ընդամենը 6 ամիս է պաշտոնավարել որպես հարկայինի տեսչության պետ. «Մեր ժողովուրդը մտածում է, որ եթե հարկայինում ես աշխատում, ուրեմն մեծահարուստ ես: Ես հասկանում եմ` ինչն է այդ կարծիքի ձեւավորման պատճառը: Բայց ես ինչի հասել եմ, իմ քրտինքով եմ հասել, իմ սեփական ուժերով: Ախր մեծահարուստ էլ չեմ, հորս տանն եմ ապրում` 50 թվին կառուցած:

Դրսից նկարել են, իբր, տեսեք`ինչ լավ տուն է: Չվերանորոգեի՞, հա, մեր տունը: Իմ ամենամեծ վնասն այն է, որ երեք անչափահաս երեխաներս են այդ ամեն ինչը տեսել, կնոջս են հրազենով սպառնացել: Սա՛ է իմ դժբախտությունը»,- շարունակեց ներկայացնել Արա Ստեփանյանը: Նա հայտնեց նաեւ, որ դիմակավորված անձանց փախչելու պահին իր մայրն է նրանց առջեւում հայտնվել, ու նրան տեսնելուն պես` երիտասարդները հրել են մորը, վերջինս ընկել է բազմոցին.

«Ինչ-որ տեղ կարդացի, գրված էր` մահամերձ պառկած եմ, ոսկյա իրեր են գողացել եւ այլն: Չկա նման բան: Ինձ միայն մահակներով են մի քանի անգամ հարվածել, այն էլ այնքան թույլ, որ ես հասկացա՝ անփորձ ու տարիքով բավականին փոքր տղաներ են»:

Տաթեւ Հարությունյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular