ԿՀՎ-ն աշխատանք է առաջարկում «հասարակության տարբեր շերտերից և տարբեր ծագման մարդկանց»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvz.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական վարչության (ԿՀՎ) նորացված կայքում գերատեսչությունը հրավիրում է աշխատանքի «տարբեր ծագում ունեցող այն բոլոր մարդկանց», որոնք պատրաստ են աշխատել «հանուն ազգի»:
ԿՀՎ-ն առաջարկում է, դիտելով առկա աշխատատեղերը, «գտնել ձեր կոչումը»: Նման պաշտոններին հավակնելու համար կարող են դիմել 18 տարեկանը լրացած և ավելի մեծ տարիքի ԱՄՆ-ի այն քաղաքացիներ, որոնք պատրաստ են տեղափոխվել Վաշինգտոն, անցնել անվտանգության զննում և ստանալ բժշկական թույլտվություն: Այդ առթիվ Associated Press գործակալությունը նշել է, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ ԿՀՎ-ում աշխատում էին միայն «բարձրագույն լիգայի» համալսարաններ ավարտած սպիտակամորթ տղամարդիկ: Հիշեցնենք, որ վերջերս անգամ կանայք են ղեկավարել ամերիկյան հետախուզությունը: Բացի այդ, ներկայումս ԿՀՎ աշխատակազմի բոլոր կանայք կազմում են ընդհանուր աշխատակազմի մոտ 50%-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը