ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


26 տարի պատրաստվել պատերազմի ու պարտվել 44 օրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արշալույս Մղդեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
26 տարի պատրաստվել պատերազմի ու պարտվել 44 օրում։ Սա հենց բլիցկրիգ է։
Կասեք` թուրքական բանակի դեմ էինք կռվում, շանս չունեինք։ Նախ, մեծ հաշվով, ոչ թե թուրքական բանակի, այլ թուրքական տեխնիկայի դեմ էինք կռվում։
Պետություն չունեցող քրդերը կռվել ու կռվում են թուրքական բանակի դեմ։ Քրդերական ոչ կանոնավոր բանակը` ջոկատները, թուրքական բանակին քաղաքային մարտերում դիմադրեցին, ուշադրություն, 64 օր։
Մենք քաղաքային մարտեր գրեթե չունեցանք։ Հադրութը կորցրեցինք մի քանի օրում, Շուշին` նույն կերպ։ Երկու քաղաքները պատրաստած ու հարմարեցված չէին քաղաքային մարտերի համար։
Լեռներում էլ պարտվեցինք։ Մշտապես ասվել ու ասվում էր` տեղանքը լավ գիտենք, մեզ չեն կարողանալ հաղթել լեռներում, բայց 10֊ով զրո արին։
Մեր լեռներում պաշտպանական բնագծեր, երկար ու կարճ թունելներ, հաղորդակցության քողարկված ուղիներ, երկաթբետոնային ամրակետեր ունեի՞նք:
Լեռներում կռվելը միայն դուխով չի լինելում, դրա համար էլ պետք են հարմարեցված ռազմական մինիմալ ենթակառուցվածքներ։ Հիմա պարզ է, որ դրանք չկային։ Գոնե դրանք կարելի էր անել վեջին 26 տարվա ընթացքում, կարելի էր չէ՞ առաջնագիծն ամբողջությամբ կահավորել, փորել թունելներ, հզոր ամրակառույցներ ստեղծել։
Պատերազմի 80֊90 տոկոսը դրան նախորդած տնային աշխատանքն է։ Արեցիր կհաղթես, չէ` կմնաս բորտին։ Չենք արել, հլա մի հատ էլ արագացրել ենք պատերազմի գալուստը խնդրահարույց դիվանագիտությամբ։
Ժամերով խոսում էինք, փիլիսոփայում ապագա պատերազմների ու մեր հաղթանակների մասին։ Պարզվեց` դատարկաբանություն էր, ծակ փլիլիսոփայություն։ Ադրբեջանը տնային աշխատանքն էր անում, իսկ մենք` ծակ պրոֆեսորություն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular