ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ հունվարի 10-ի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 Ոչ մի տեղ մի շտապեք և ուշադիր եղեք: Դա էլ բավական կլինի տհաճություններից խուսափելու և օրը հաճելի անցկացնելու համար: Արժե ստուգել ստացվող ցանկացած տեղեկատվություն: Հիշեք, որ շրջապատողները կարող են առանց ցանկանալու ձեզ մոլորության մեջ գցել: Եթե ուշադիր լինեք մանրուքներին, սխալներ չեք անի:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Կարող եք վաղուց ծրագրած գնումներն անել, ինչ-որ բանով ուրախացնել մտերիմներին: Չի բացառվում՝ այսօր աշխատանքի և կարիերայի զարգացման վերաբերյալ կարևոր որոշումներ ընդունեք:

 
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Մի ծանրաբեռնվեք: Այսօր ձեզ համար օգտակար կլինի ակտիվությունը նվազեցնելը, հանգստանալը և ուժերը վերականգնելը: Որոշ Ցուլեր կուզենան մենակ մնալ: Դա կօգնի կարգուկանոն հաստատել մտքերում և զգացմունքներում, թույլ կտա հանգիստ մտածել ապագայի ծրագրերի շուրջ: Հաճախ մի փոքրիկ դադար վերցնելն էլ բավական կլինի, որպեսզի ձեզ ավելի առույգ և էներգիայով լի զգաք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի դրամական մուտքերով, հաճելի անակնկալներով: Չեն բացառվում նաև առաջարկները, որոնք առանց երկար մտածելու կընդունեք և ամենայն հավանականությամբ չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

 

Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Օրը կարող է ինչ-որ խնդիրներ ու դժվարություններ բերել, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կթվան: Բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել, եթե հնարամտություն ցուցաբերեք և զարկ տաք երևակայությանը: Ձեզ մոտ երկուսի հետ կապված խնդիրներ էլ չկան:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ամենամտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: Ընտանեկան ծրագրերի, կենցաղային խնդիրների լուծման հետ կապված գաղափարներ կհայտնվեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, խոստումնալից և ոգեշնչող օր է: Մի վախեցեք պայքարել ուժեղ մրցակցի դեմ. նրան հաղթելու բոլոր շանսերն ունեք: Կօգնեն հին ընկերներն ու համախոհները: Կարող եք հույս դնել նաև նոր ծանոթների աջակցության վրա. չի բացառվում ձեր կողմն անցնեն նրանք, որոնք նախկինում ձեր թշնամիների ցանկում էին:

Բարենպաստ օր է լուրջ գնումների, խոշոր գործարքներ կնքելու համար: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք շուտափույթ շահույթ կխոստանան: Որոշ Խեցգետիններ կհասկանան, թե ինչպես կարող են լուծել փակուղու առաջ կանգնեցրած մասնագիտական առաջադրանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ ու վճռական տրամադրվեք: Հենց ձեզանից կախված կլինի, թե որքան հաջող կլինի այս օրը: Ցանկացած գործում լավ է հույս դնեք սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողակ լինելու վրա: Կարող եք օգնության խնդրանքով դիմել փորձված համախոհներին, հին ծանոթներին: Մի շտապեք վստահել նրանց, որոնց մասին ձեզ համարյա ոչինչ հայտնի չէ:

 

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այստեղ աստղերը ձեր կողմից կլինեն, հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, պարզապես բաց մի թողեք այն: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Որոշ Առյուծներ որոշումներ կընդունեն, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց կասկած չկա, որ դրանք կկարողանաք հաղթահարել: Դուք լավատեսությամբ լի կլինեք, չեք կորցնի ինքնավստահությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ընկերներն ու համախոհները պատրաստ կլինեն ամեն ինչում աջակցել ձեզ, օգնել կյանքի կոչել ամենահամարձակ մտահղացումները:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը; Նոր հարաբերությունները կարող են անսովոր ու արագ զարգացում ունենալ: Հույս դրեք ինտուիցիայի վրա: Այն միշտ կհուշի՝ ինչպես է լավ վարվել, թույլ չի տա ամպերում սավառնել ու պատրանքներ կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Կարող եք հյուր կանչել մարդկանց, որոնց աջակցությունը ձեզ չէր խանգարի: Հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Եթե նախկինում ինչ-ինչ տարաձայնություններ էին ծագել, դրանք կարելի կլինի հաղթահարել: Հնարավոր է անսովոր ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք անակնկալներ կմատուցեն:

Շատ Կշեռքների օրվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել սովորական բաներին, կհուշեն՝ ինչ արժե սովորել, որպեսզի առաջ շարժվելը հեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստացեք: Օրը հարմար է էներգիայի պաշարները լրացնելու և առաջիկա հերոսություններին նախապատրաստվելու համար: Կարող եք ծրագրեր կառուցել, դրանք ամենայն մանրամասնությամբ մշակել. դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Չի բացառվում՝ տեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել: Բայց գործելու համար դեռ վաղ է, դրա համար բարենպաստ պահը հետո է գալու:

Իսկ հիմա մտածեք, թե ինչպես կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Օրը հեշտ կլինի հետաքրքիր գործերով լցնելը: Որոշ Կարիճներ կհիշեն իրենց հին նախասիրության մասին և կրկին հաճույք կստանան դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է: Իրադարձություններ շատ կլինեն, չեն բացառվում նորությունները, որոնք կստիպեն վերանայել ապագայի ծրագրերը: Այստեղ կարևոր է չհուզվել, լսել ինտուիցիայի ձայնին և չփորձել հետևել ուրիշի օրինակին: Ձեր սեփական որոշումները հաճախ ավելի հաջող կլինեն նրանցից, որոնք կառաջարկեն ուրիշները:

Շատ Աղեղնավորների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Ժամանակին հիշեք դրա մասին և արագ կգտնեք նպատակին տանող ճիշտ ճամփան: Հաճելիորեն կզարմացնեն հին ծանոթների հետ կապված նորությունները: Վաղեմի ընկերները հետաքրքիր առաջարկներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հեռվից լավ լուրեր կբերի: Նշանի որոշ ներկայացուցիչներ երկար սպասված լուրը լսելով՝ ուրախությամբ ճամփա կընկնեն: Հավանական են դրամական մուտքեր, որոնք ավելի շատ կլինեն, քան սպասում էիք:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր խորհուրդները: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում անսպասելի այցերը: Դուք շատ ուրախ կլինեք դրանց համար: Հյուրերը լավ նորություններ կբերեն, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ վառ, հագեցած ու հետաքրքիր օր է սպասվում: Այն արդյունավետ համարել չի կարելի. կուզենաք գործերը հետաձգել և ինքներդ ձեզ չեք զրկի այդ փոքրիկ հաճույքից: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել և քննարկել դրանք համախոհների հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օրվա բոլոր գաղափարները չեք կարողանա ուզածի նման արագ կյանքի կոչել, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք:

Ինչքան էլ շատ հոգսեր ունենաք, անպայման ժամանակ կմնա նաև հանգստի համար: Հանգիստ պայմաններում կկարողանաք մտածել ապագայի ծրագրերի մասին: Դուք մի կողմ կնետեք բոլոր կասկածները, հաջողության հանդեպ վստահությամբ կլցվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Շատ առաջադրանքներ ավելի հեշտ կլինեն, քան նախատեսել էիք, այդ իսկ պատճառով արագ գլուխ կհանեք դրանցից: Գործնական բանակցությունները կարող են լարված անցնել, բայց դուք ձեր ուզածին կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Նոր համախոհներ ու ընկերներ գտնելու շանս կա, կհանդիպեք համախոհների, որոնց հետ միասին շուտով կստանձնեք կարևոր նախագծերը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի, կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Խոշոր գնումները շատ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular