ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ օգտակար սովորություն, որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել շաքարային դիաբետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից է, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման և ուղեկցվում է մի շարք տհաճ ախտանշաններով: Այս հիվանդությունը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել, խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա և անգամ հանգեցնել մահվան։ Համարվում է, որ մոլորակի հասուն բնակչության մինչև 50%-ի մոտ առկա է առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետ կամ նախադիաբետ։ Այս ախտաբանությունները կապված են նյութափոխանակության խանգարումների հետ և ազդում են մարմնի կողմից արյան մեջ պարունակվող շաքարի գործածության գործընթացի վրա։

Շաքարային դիաբետի դեմ պայքարելու համար օրգանիզմին բավական շատ ուժ է հարկավոր, ուստի այս հիվանդության դեպքում մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս խուսափել ծխախոտի, ալկոհոլի և մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքի գործածությունից, սակայն սննդակարգում նման փոփոխություններ անելը երբեմն կարող է բավական չլինել հիվանդությունը վերահսկողության տակ պահելու համար։

Մասնագետները ներկայացրել են հինգ օգտակար սովորություն շաքարային դիաբետով հիվանդների համար, որոնք կօգնեն ավելի լավ վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու կանխել հիպերգլիկեմիայի զարգացումը։

Ամենօրյա վարժություններ

Դանդաղ վազքը, լողը, հեծանվավազքը կամ պարերը կարող են շատ օգտակար լինել շաքարային դիաբետով հիվանդների համար։ Բանն այն է, որ նման ակտիվությունը բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակ վերահսկողության բնական մեխանիզմները, քանի որ ստիպում է գլյուկոզա օգտագործող մկաններին լարվել։ Բացի այդ, ամենօրյա մարզումների շնորհիվ սրվում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, ինչն էլ օգնում է կանխել ինսուլինակայունության զարգացումը։

Ջրի բավարար գործածություն

Մարմնի հիդրատացիան նվազեցնում է արյան բջիջների լուրջ վնասվածքների վտանգը և օգնում է պահել արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում, ուստի օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Սթրեսի մակարդակի նվազեցում

Սթրեսային իրավիճակներում մարդկանց օրգանիզմում որոշակի հորմոններ են արտազատվում, որոնց ազդեցության տակ օրգանիզմում բարձրանում է շաքարի մակարդակը։ Նման խնդիրներից խուսափելու և շաքարային դիաբետի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար հարկավոր է սովորել վերահսկողության տակ պահել սթրեսը, իսկ այս հարցում լավագույն օգնականներն են յոգան ու մեդիտացիան։

Քաշի վերահսկում

Ճարպակալում չունեցող մարդկանց մոտ լուրջ հիվանդությունների, այդ թվում նաև շաքարային դիաբետի զարգացման հավանականությունն ավելի ցածր է, ինչպես նաև ցածր է դրա հետևանքով բարդությունների զարգացման հավանականությունն արդեն իսկ հիվանդ լինելու դեպքում։ Ճարպի ավելցուկն ասոցացվում է բորբոքումների հետ, որն էլ համարվում է շաքարային դիաբետին բնորոշ նյութափոխանակության խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը, ուստի քաշի վերահսկումն անչափ կարևոր է այս խնդրի դեմ պայքարում։

Առողջ քուն

Առողջ տևական քունը շատ կարևոր է ֆիզիկական ու հոգեկան առողջության պահպանման համար։ Անքնությունը կարող է անմիջականորեն ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ինչպես նաև հանգեցնել քաշի ավելացման՝ դառնալով հորմոնալ դիսբալանսի պատճառ։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումների կանխարգելման համար հարկավոր է, որ քունը լինի ոչ միայն տևական, այլև որակյալ, քանի որ չափազանց մակերեսային ու ընդհատվող քունը չի ապահովի օրգանիզմի լիարժեք հանգստացում ու վերականգնում։

Նյութի աղբյուրը՝ Times Now

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular