ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն ամեն օր թքում են ձեր դեմքին. Տ. Աբրահամյանը՝ իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լրջորեն մտահոգված է գերիների հայրենադարձմամբ, անհետ կորածների որոնմամբ կամ զոհված մեր հայրենակիցների մարմինների վերադարձով։ Վարչապետն իր գրառմամբ, խոսնակն իր պարզաբանմամբ, ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ փորձում են ցույց տալ, թե սա են անում, նա են ուզում․․․ Հավատում ե՞նք, իհարկե ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Եթե սրանք իսկապես շահագրգռված լինեին այդ հարցի արագ կարգավորմամբ, ապա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ գերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնման հարցերրին ժամկետային ամրագրում կտային այնպես, ինչպես դա Ադրբեջանն արել էր Արցախի երեք շրջանների՝ իր վերահսկողության տակ վերցնելու հարցում (Քարվաճառ, Աղդամ, Լաչին)։

Առանց մեկ կրակոցի շրջաններ հանձնեցին՝ Ադրբեջանի թելադրած կարճ ժամկետում, սակայն առաջնային չհամարեցին գերիների վերադարձման դրույթում ժամկետ սահմանել ու հիմա այս վիճակում ենք։

Հիմա գնում եք լրիվ այլ բանի շուրջ բանակցում-բանակցելու, բայց հուզական, գեղեցիկ տեքստեր գրում, թե բա՝ գերիների հարցով էինք հանդիպել կամ դա ենք որպես նախապայման սահմանել։

Ադրբեջանցիները տարբեր մակարդակներում ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում խելոք, գլուխներդ կախ դրանց պայմաններն եք լուռ իրագործում։

Իսկ դուք հեչ մտածել եք՝ իսկ ձեզ ո՞ր մի լուրջ մարդն է հավատում, վստահում կամ ձեր ասածը որպես ուղենիշ վերցնում։

Ոչնչություններ, դուք և ձեզ արդարացնողները չեք մարսելու»,- գրել է Աբրահամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular