ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռանալու հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն տևական ժամանակ է՝ բարի ավանդույթ է դարրձել ամեն ինչի մեղքը նախկինների վրա բարդելը․ բարդել-չբարդելու դիլեման (երկընտրանքը) ժամանակ առ ժամանակ ուղեկցել է մեր հասարակությանը, երբ անկախություն ստացած մեր երկիրը բախվել է այս կամ այն դժվար լուծելի խնդրին: Դրանով, իհարկե, խնդիրն ինքնաբերեբար չի լուծվել, սակայն տվյալ պահի իշխանությունը բարոյական արդարացում է գտել իր ապաշնորհության դիմաց: Տևական ժամանակ աշխատելով որպես լրագրող, իսկ այնուհետև թերթի խմբագիր՝ Նիկոլ Փաշինյանը քննադատել է գործող իշխանություններին, և դա նորմալ է, քանի որ իշխանությունները դրա համար տվել են բազմաթիվ հիմքեր: Որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ ու նաև պատգամավոր` Փաշինյանը շարունակել է իր գործունեությունը, և մեր երկրի քաղաքացիները դա ողջունել են, քանի որ երազում էին արդարություն տեսնել և օրենքի իշխանություն: Իզուր չէր, որ մեր իրականության մեջ առաջին անգամ պոպուլիզմը դրսևորվեց հենց «օրինաց երկիր» անվանումով:

Օրինավորության և արդարության պահանջն, ի վերջո, կյանքի կոչեց 2018-ի ապրիլյան իրադարձությունները, և բազմահազար զանգվածների աջակցությամբ Նիկոլը նշանակվեց վարչապետ, իսկ յոթ ամիս անց մեծ գերազանցությամբ շահեց խորհրդարանական ընտրությունները: Ինչպես և սպասելի էր Փաշինյանի ստեղծած կուսակցությունը կազմեց կառավարություն, սակայն հեղափոխական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն, ինչը նրանից սպասում էին ընտրողները, սկսեց կատարել սխալ ու երկրի համար նույնիսկ վտանգավոր քայլեր՝ բարդացնելով հարաբերությունները ռազմավարական գործընկերների (Ռուսաստան, Իրան, Չինաստան) հետ, պառակտեց հասարակությանը սևերի ու սպիտակների, տնտեսությունը զարգացնելու փոխարեն սկսեց թմբկահարել զարգացման վերաբերյալ առանձին իրական ու բազմաթիվ ոչ իրական կամ երկրորդական փաստեր, ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու փոխարեն բռնեց դրանք իր անձնական վերահսկողության տակ դնելու ճանապարհը և այլն և այլն, և այդ ամենը ներկայացրեց որպես նախկինների դեմ պայքար:

Պետք է արձանագրենք, որ նախկինների դեմ պայքարն ուղեկցվեց նրա ողջ վարչապետության շրջանում, և չդադարեց անգամ մեր երկրի համար ծանրագույն և ողբերգությամբ ու խայտառակությամբ ավարտված պատերազմում և դրանից հետո: Այն դրսևորվեց որպես նախկինների մեղքի բացահայտում առանց գիտակցելու, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, և եթե որևէ քաղաքական ուժ ձգտում է իշխանության ու ստանում է այն, ապա միաժամանակ ստանձնում է նաև պատասխանատվություն այն ամենի համար, ինչ առկա է տվյալ պահին ու ինչ կատարվում է իր երկրում: Դա նշանակում է, որ ինչ էլ կատարվի իշխանության գործողությունների կամ անգործության հետևանքով՝ նախկինների վրա մեղք բարդելը որևէ բանով չի հիմնավորվում: Ի վերջո, նա պետք է գիտակցեր, որ նախկինների վրա մեղք բարդելը չի նպաստելու ոչ միայն խնդիրների լուծմանը, այլ մի օր չի ծառայելու նաև իր անձնական հեղինակության պահպանման խնդրին: Եվ հենց այդ գիտակցմամբ էլ պետք է ավարտվեր իր չկատարածի կամ սխալ ու վատ կատարածի հետևանքների մեղքը նախկինների վրա բարդել-չբարդելու դիլեման:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular