ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Կորեան մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը ծրագրում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Կորեայի Կենտրոնական հեռախոսային գործակալությունը: Նյութը վերցրել ենք «ТАСС»-ից:

Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանը հիմք է դրել Մոսկվայի հետ ընկերական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար, ինչպես նաև Պեկինի հետ կապերի ամրապնդման երաշխիք է ստացել:

Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել է, որ Փհենյանի գլխավոր թշնամին Վաշինգտոնն է, և որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը մնում է անփոփոխ՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում Վաշինգտոնի վարչակազմը: Չեն Ընը հավելել է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ կարող է հարաբերությունները բարելավել միայն  «թշնամական մտադրություններից» հրաժարվելու դեպքում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular