ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10-րդ օրը Սևանի փրկարարները, հատուկ ջրասուզակներն ու Նորատուսի բնակիչները հայտնաբերեցին ջրահեղձ եղածներից մեկի դին. ջրասուզակը այն հայտնաբերել է 31 մետր խորության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

shamshyan.com -ը գրում է.

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, ինչպես նաև Նորատուս գյուղի ողջ բնակիչները 10-րդ օրը Սևանա լճում հայտնաբերեցին հոկտեմբերի 31-ին ջրահեղձ եղած երիտասարդներից մեկի դին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին 31 մետր խորությունից դուրս է բերել հրամանատար Արմեն Ջզմաչյանը, ով որոնողական աշխատանքները կատարել է մի քանի ժամ։

Այս պահին դին արդեն մոտորանավակի վրա է, որպեսզի ափ հասցնեն, որտեղից էլ տեղափոխելու են Գավառի դիահերձարան։ Այս պահին ջրասուզակ Վահե Մելքոնյանը որոնողական աշխատանքները շարունակում է, որպեսզի հայտնաբերվի մյուս ջրահեղձ եղած երիտասարդի դին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ճզմաչյանի կողմից դուրս բերվածը Արևշատ Առաքելյանն էր։ Տեղում աշխատանքները ղեկավարում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը, ով կատարած աշխատանքների մասին տեղեկությունները փոխանցում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանին, իսկ որոնողական աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին Սևանա լճում շարունակվել էին Նորատուս գյուղի բնակիչներ, 24-ամյա Ամուր Կյուրեղյանի և 25-ամյա Արևշատ Առաքելյանի դիերի հայտնաբերման աշխատանքները, որը ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Նորատուսի գյուղացիների, փրկարարների և ջրասուզակի հետ Սևանի ափից մոտ 13 կմ հեռավորության վրա հայտնաբերել էին այն մոտորանավակը, որով երիտասարդները դուրս էին եկել լիճ: Իսկ ջրասուզակը պատրաստվում էր սուզվել լիճ և կատարել դիերի որոնողական աշխատանքներ՝ մոտ 25 մ խորության մեջ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular