ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական խայտառակությունը կտեսնենք հունվարի 11-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես տեղեկացնում են հայկական տարբեր լրատվականներ ու տելեգրամյան ալիքներ՝ հունվարի 11-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա՝ Իլհամ Ալիևի հետ։ Չնայած հանրային ահռելի հետաքրքրությանը և ազգային մեծագույն տագնապներին՝ հանդիպման օրակարգը գաղտնի է մնում՝ ավելի և ավելի սրելով լարվածությունը մարդկանց մոտ, ովքեր նոր ողբերգությունների համար միանգամայն հիմնավոր կանխազգացումներ ունեն․ (ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ը)։ Այս ամենին ավելացնենք այն փաստը, որ հանդիպման ձևաչափը՝ ոչ եռակողմ-միաժամանակյա, այլ՝ առանձին-առանձին, ինչն իր հերթին հուշում է, որ Ռուսաստանը դարձյալ իր անկողմնակալության ցույցն է անում՝ չմասնակցելով Ալիև-Փաշինյան հանդիպմանը։

Ըստ էության, կա նաև զուտ մարդկային-հոգեբանական գործոնը․ ի՞նչ հաճույք կարող է ստանալ մարդը (Պուտինը) պարտվածի և հաղթողի, անվերջ տանուլ տվող դիլետանտի և իր երկրի համար անվերջ հաղթանակներ կորզող պրոֆեսիոնալի հանդիպմանը ներկա գտնվելուց։ Այդ կոնտրաստներից մարդը կարող է նույնիսկ վատանալ։ Հենց այս տրամաբանաության մթնոլորտում էլ Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն առանձին։ Փաստացի, մեր ժողովուրդն արդեն նախապատրաստվում է հերթական նվաստացմանը, հերթական աներևակայելի զիջումներին, որոնք հետո մեր աննախադեպի կողմից կմատուցվեն փիլիսոփայական անխռովությամբ ու, բնականաբար, փրկչական բառապաշարով։

Անշուշտ, անփոփոխ կմնա նաև մատուցման ձևը՝ տեղեկատվություն լայվի միջոցով, ամենայն հավանականությամբ, դարձյալ կեսգիշերին ։ Այնուամենայնիվ, ո՞րն է լինելու հանդիպման օրակարգը։ Կարծում եմ՝ բացի այն, որ օրակարգի թեմատիկան մեծ հաշվով պարզ է, կոնկրետ թեմաների հարցով անորոշությունը կպահպանվի մինչև վերջ՝ մինչև բուն հանդիպումը։ Ավելին, օրակարգի որևէ մանրամասն հայտնի չէ նաև «մեր» կողմին․ նա դրանք չգիտի՛, դրանց մասին նրան չե՛ն ասել, ուստի որոշակի օրակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Օրակարգը կձևավորվի բուն հանդիպման պահին և դրա ընթացքում, ընդ որում, օրակարգը կձևավորի Ալիևի ծաղրական, նվաստացուցիչ հայացքը՝ ուղղված համաշխարհային ժողովրդավարության վունդերքինդին։ Ահա ալիևյան հայացքի «տրամաբանությամբ» էլ կձևավորվի օրակարգն ու դրանից բխող մնացյալ ամեն ինչը։«Եվ ուրեմն՝ եկեք արձանագրենք», որ մեր ազգային օրակարգերը, ըստ էության, վաղուց կախված են ոչ թե «մեր» ղեկավարի պետականամետ կեցվածքից, այլ հարևան երկրի նախագահի հայացքից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular