Twitter-ում մշտական արգելափակումից հետո Թրամփը հայտարարել է սեփական հարթակ ստեղծելու մտադրության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Twitter-ի ադմինիստրացիայի կողմից իր անձնական էջի մշտական արգելափակումից հետո դիտարկում է դրա սեփական այլընտրանքային հարթակի ստեղծման հնարավորությունը: Համապատասխան հաղորդագրությունը Թրամփը տեղադրել է Twitter-ում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական էջում, սակայն մոդերատորներն այն անմիջապես ջնջել են: Հոդվածը վերցրել ենք «ТАСС»-ից:
Ավելի ուշ հաղորդագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ինչպես արդեն ասել եմ, երկար ժամանակվա ընթացքում Twitter-ն ավելի ու ավելի հեռուն է գնում խոսքի ազատության սահմանափակման հարցում, և այսօր Twitter-ի աշխատակիցները կոորդինացվել են դեմոկրատների ու արմատական ձախերի հետ և ջնջել իմ էջն իրենց հարթակից՝ ինձ և ձեզ՝ իմ օգտին քվեարկած 75 մլն հիանալի հայրենասերների լռեցնելու նպատակով»,- գրել է Թրամփը:
«Ես կանխատեսել էի, որ այդպես էլ կլինի: Մենք բանակցություններ ենք վարում տարբեր կայքերի հետ: Շուտով կարևոր հայտարարություն կանենք: Մենք նաև դիտարկում ենք մոտ ապագայում սեփական հարթակի ստեղծման հնարավորությունը: Մեզ չե՛ն լռեցնի»,- հայտարարել է Սպիտակ տան ներկա ղեկավարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ