Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրենց առաքելության սկզբից ի վեր ականազերծել են 427 հեկտար տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtvzvezda.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են ականազերծել տարածքները: Ստեփանակերտի արվարձաններն ականազերծելու և մաքրելու ընթացքում ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետներն օգտագործել են «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս ապահովել զինծառայողների անվտանգությունը` պահպանելով տարածքի մաքրման բարձր տեմպը բոլոր եղանակային պայմաններում:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները 2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության: Բացի այդ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթուցիկ օբյեկտ:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Ցանկացած զինամթերք, որը հնարավոր չէ տարհանել պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնների պահպանմամբ ոչնչացվում է տեղում:
Բացի դա պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում են կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության միջոցների վերականգնման աշխատանքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը