ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գրողների միությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը Ամանորի նախաշեմին հայտարարություն էր տարածել, որով պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցներ,

Ցավով պետք է արձանագրենք, որ 2020 թվականը փակում ենք մեր ժողովրդի ու Հայրենիքի համար չափազանց տագնապալի իրավիճակում։ Տնտեսական ու սոցիալական զարգացման իրական հեռանկարների բացակայությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ անբավարար պայքարը, ազգային արժեքների ոտնահարմամբ՝ կրթական, գիտական, մշակութային զարգացման կասկածելի քաղաքականության որդեգրումն ու համառորեն գործադրումը, վերջապես՝ ձախողված ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում, Արցախյան երկրորդ տևական պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը՝ տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների, գերեվարվածների և անհետ կորածների ցավալի հետևանքներով, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքային զգալի կորուստներով և անվտանգության մակարդակի նվազման աղետալի իրողություններով…

Իրողություններ, որոնց պատճառներն ու հետևանքները՝ առանց զգացմունքային դրսևորումների, ենթակա են խորքային ու համապարփակ քննության։

Այս ամենով հանդերձ, մենք, սակայն, գտնում ենք, որ դեռևս ամեն բան կորած չէ, դեռ կան իրավական, դիվանագիտական լծակներ, միջազգային ձևաչափեր ու հարթակներ, որոնցում կարելի է և պե՛տք է լրջագույն, փորձառու մասնագիտական ուժերի ու ռեսուրսների ներգրավմամբ պայքարել հայանպաստ լուծումներ գտնելու և որոշումներ կայացնելու համար։

Բայց դա այլևս չի կարող անել ներկա իշխանությունը։

Ահա թե ինչու, համազգային շահերից, մեր ժողովրդի ապագայի տեսլականից բխող նպատակների իրագործման համար ակնկալում ենք ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականն ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորումը։

Եվ Աստված պահապան բոլորիս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular