Նախատեսվող «Արևմուտք-2021» զորավարժություններում զինծառայողները կմշակեն հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի խնդիրները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆvoennoedelo.com-ը գրում է, որ տեղեկատվական մի շարք աղբյուրներ հայտնում են, որ այս տարի նախատեսվող «Արևմուտք -2021» զորավարժության ժամանակ, որը իրականացվելու է Ռուսաստանի և Բելառուսի ստորաբաժանումների մասնակցությամբ, լինելու են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի հարցեր:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության աղբյուրը պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական հակամարտության փորձը նոր պայմաններ է թելադրել ռազմական գործողությունների իրականացման նախապատրաստության հարցերում: Ռազմական փորձագետները հանգել են այն կարծիքին, որ անօդաչու թռչող սարքերին հակազդելու հմտությունների պակասն է եղել այն կարևոր հարցերից մեկը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի աշխարհազորի և հայաստանցի կամավորների պարտության ռազմական բախման ժամանակ:
«Արևմուտք-2021» առաջիկա զորավարժությունների մանրամասները դեռ չեն բացահայտվել, սակայն Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով Ռուսաստանի արևմտյան սահմանների անկայուն իրավիճակը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը առաջիկա «Արևմուտք-2021» զորավարժությունների շրջանակներում կմշակեն փոխգործակցության հմտություններ և կամրապնդեն դաշնակից պետությունների անվտանգությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը