Պատմության այս օրը (հունվարի 9)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սերբիա՝ Հանրապետության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1866 – ծնվել է հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը:
1915 – ծնվել է արձակագիր Սուրեն Այվազյանը:
1919 - Թբիլիսիում սկսվել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանների որոշման հարցով համաժողովի նիստը, որին ակտիվորեն մասնակցել է Մեծ Բրիտանիան:
1924 - ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։
1925 - ծնվել է երգչուհի (Երգի թագուհի) Օֆելիա Համբարձումյանը:
1945 - ծնվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
1950 - ծնվել է դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը:
1955 - ծնվել է ռեժիսոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։
1966 – վախճանվել է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը:
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղրղստանի և Մալդիվների հետ:
2005 - Թբիլիսիում ստորագրվել է Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը:
2005 - վախճանվել է նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանը։
2007 - Հայաստանում անօրինական ձևով լույս է տեսել «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակի առաջին համարը, որտեղ ներկայացվել են հայաստանցի 10 մեծահարուստները: Ամսագրի առաջին համարի լույս ընծայումից հետո հրաժարական է ներկայացրել դրա գլխավոր խմբագիրը` «Հ1» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը:
- վախճանվել է պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը:
2012 - Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, որը մեղադրվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։
2020 - Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1658 – ծնվել է բարոկկո ոճի ֆրանսիացի քանդակագործ Նիկոլա Կուստուն:
1757 — վախճանվել է ֆրանսիացի գրող և գիտնական Բերնար դը Բովյե դը Ֆոնտելելը:
1788 - Կոնեկտիկուտը դարձել է ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։
1792 — կնքվել է Յասսիի խաղաղության պայմանագիրը , որով ավարտվել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմը:
1797 — ծնվել է ռուս նավագնաց և արկտիկայի հետազոտող, ադմիրալ Ֆերդինանդ Վրանգելը:
1799 — Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Պիտտը աշխարհում առաջին անգամ մտցրել է եկամտահարկ՝ երկու շիլլինգ մեկ ֆունտ չափով:
1816 — անգլիացի ածխահատները առաջին անգամ հանքերում աշխատելու համար օգտագործել են մետաղական ցանցով անվտանգ լամպ:
1823 — ծնվել է գերմանացի վիրաբույժ, ասեպտիկայի և անտիսեպտիկայի հայտնագործողներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Ավգուստ Էսմարխը:
1856 – ծնվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:
1873 — վախճանվել է ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը:
1877 — Ռուսաստանում ստեղծվել է «Ռուս դերասանների փոխօգնության միությունը», որը հանդիսացել է ԽՍՀՄ-ի Թատերական գործիչների միության նախատիպը:
1890 — ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:
1908 - ծնվել է ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի Սիմոնա դը Բովուարը:
1932 — Մեքսիկայի հարավում գտնվող Մոնտե-Ալբանի հնդկական հնագույն բնակատեղի ավերակներում հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող և սապոտեկի հնդկական ցեղին պատկանող թանկարժեք գանձեր:
1951 — պաշտոնապես բացվել է Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը: 1992 թ.-ին հայտարարվել է Սերբիայի Հանրապետության անկախությունը:
1996 - ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում պատանդ են վերցրել մոտ 3700 բնակչի։
2007 - Էյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է iPhone-ը։
2020 - Իրանի Կերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևնաքով ավելի քան 50 մարդ է զոհվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը