Լոնդոնում արտակարգ դրություն է սահմանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է սահմանել՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, հիվանդանոցների գերբնակեցման վտանգի կապակցությամբ: Հոդվածը վերցրել ենք vz.ru կայքից:
«Ես այսօր արտակարգ իրավիճակ եմ սահմանել Լոնդոնում, քանի որ վտանգը, որը վիրուսը ստեղծում է մեր քաղաքի համար, ճգնաժամի է հանգեցրել: Այժմ Լոնդոնի յուրաքանչյուր 30-րդ բնակիչ վարակված է COVID-19-ով: Եթե մենք անմիջապես միջոցներ չձեռնարկենք, մեր առողջապահության ծառայությունը կարող է «գերտաքանալ», ինչի արդյունքում ավելի շատ մարդիկ կմահանան», - գրել է Խանն իր թվիթերյան էջում: