ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների իռացիոնալ տնտեսական մանիպուլյացիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Այս օրերին Նիկոլ Փաշինյանի «գերարհեստավարժ» շրջապատի այս կամ այն ներկայացուցիչը ժամանակ առ ժամանակ մտքեր է հայտնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական ու առևտրական կապերի օգտակարության մասին՝ «բա վա՞տ կլինի, որ մեր ապրանքները վաճառվեն այնտեղ» խորիմաստ դատողությամբ:

 Ի դեպ՝ տարիներ շարունակ կաշվի հումքից բացի այլ բան մենք չկարողացանք առաջարկել Թուրքիային, բնականաբար, Վրաստանի միջոցով: Լավագույն դեպքում արտահանել ենք մինչև 1 մլն դոլարի, ներկրել 200-300 մլն դոլարի ապրանք: Իսկ մի կես տարի անց էլ կհանվի Թուրքիայից ներկրվելիք վերջնական սպառման ապրանքների արգելքը, և մենք կշարունակենք ֆինանսավորել Թուրքիային, որպեսզի նրա արտադրած սպառազինությամբ ավերվեն մեր բնակավայրերն ու սպանվեն մեր անզեն քաղաքացիներն ու զինվորները:

 Դժվար թե Ադրբեջանին կոնյակից բացի ուրիշ որևէ բան կարողանանք մատակարարել՝ դժվարանում եմ ասել. այն էլ մի մասը որակյալ, մյուսը ոչ այնքան, ինչպես դա արվում էր Ռուսաստանի առումով:Իսկ հույս ունենալ, որ հայկական ծիրանն, օրինակ, Ադրբեջանի տարածքով գնացքով տանելու դեպքում չի խուսափի խոչընդոտներից, որ փչացած հասնի Ռուսաստան, ավելի քան միամտություն կլինի:

 Անդրադառնանք Ադրբեջանի հետ «քիրվայության» հարցին, ինչի հույսն ունի նիկոլապաշտ կենսազանգվածը: Դա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե նրանք տեր ու տնօրինություն անեն, իսկ մենք լինենք խեղճ ու կրակ՝ ինչպես ցույց տվեց պատմությունը: Երբ մենք ենք հաղթական՝ նրանք ատում են մեզ, ու «քիրվայության» մասին խոսք լինել չի կարող:

 Կա նաև մեկ այլ տարբերակ, երբ երկու ժողովուրդներն էլ ռուսական կայսրության հպատակն են, ու այդ դեպքում տերը չի թողնում, որ թուրքերը մեզ վնաս տան, եթե կոնկրետ նման ցանկություն չի ունենում, ու այդ դեպքում կարող է լինել «քիրվայություն»: Այնպես որ կարող ենք մոռանալ նաև Ադրբեջանի հետ բարի դրացիական հարաբերություններ զարգացնելու հեռանկարի մասին: Մենք ընդամենը կարող ենք մեզ թույլ տալ թյուրքախոս այդ երկրների հետ հարաբերվելու այնպես, ինչպես խորհուրդ է տալիս ժողովրդական առածը՝ «շան հետ ընկերացի, բայց փետը ձեռիցդ մի գցի»:

 Փաստ է այն, որ ավելի քան 26 տարի մենք մեզ թույլ չենք տվել Հեյդար կամ Իլհամ Ալիևների նկատմամբ այնպիսի ծաղրական վերաբերմունք, ինչպիսի արտահայտում են ադրբեջանցիները վերջին երկու ամսում Փաշինյանի նկատմամբ: Դա ևս մեր փոխհարաբերությունների ճշգրիտ ցուցիչը կարող ենք համարել: Հարցն այն է, որ եթե Նիկոլը հեռացվեր դեռևս երկու ամիս առաջ, ապա ադրբեջանական ձեռառնոցին այդքան վիրավորական չէր հնչի մեր ականջին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular