ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ը կարող է քրոնիկ հիվանդություն դառնալ. գիտնականներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիդեռլանդներից եւ Բելգիայից գիտնականները, ուսումնասիրելով թեթեւ տեսակի COVID-19-ից ապաքինման գործընթացը, եզրակացրել են, որ հիվանդությունը կարող է քրոնիկ դառնալ: Գիտնականներն առաջարկում են քրոնիկ հիվանդներ համարել այն մարդկանց, ովքեր 12 շաբաթ անց բողոքում են հիվանդության հետեւանքներից:

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», բարդությունները, ինչպես պարզել են գիտնականները, կարող են սկսվել ապաքինվելուց նույնիսկ մի քանի շաբաթ կամ ամիսներ անց: Ավելին, COVID-19 տարած յուրաքանչյուր երրորդ մարդը դառնում է «կողմնակի խնամքից քիչ թե շատ կախված»:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 1837 մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը 47 է եղել: Նրանք բոլորը բուժվել են ամբուլատոր պայմաններում, եւ բոլորի մոտ կորոնավիրուսի հետեւանքների բողոքները պահպանվել են առնվազն 3 ամիս: Պացիենտների 98%-ը շարունակել է զգալ հոգնածություն, 90%-ը տառապել է մկանների թուլությունից, 88%-ը քնի խնդիրներ է ունեցել, իսկ 87%-ը դժգոհել է ցավերից: Միեւնույն ժամանակ, շատ հիվանդների մոտ աշխատանքի արտադրողականությունը զգալիորեն ընկել է: Հետազոտության մասնակիցների 86%-ը նշել է, որ հիվանդությունից առաջ առողջական խնդիրներ չի ունեցել: Բայց կորոնավիրուսի վարակից հետո իրենց առողջ համարող մարդկանց թիվը կրճատվել է մինչեւ 6%։

Հետազոտողների կարծիքով՝ այս տվյալները կարող են վկայել թեթեւ տեսակի COVID-19 տարած հիվանդների անբավարար ապաքինման մասին, քանի որ առկա բոլոր ծրագրերն ուղղված են հոսպիտալացված հիվանդներին օգնելուն: Ավելին, գիտնականներն առաջարկում են կորոնավիրուսի ազդեցությունից 12 կամ ավելի շաբաթ տառապող մարդկանց համարել քրոնիկ հիվանդներ: Մասնագետները նշել են նաեւ, որ ապագայում նման հիվանդները կարող են լուրջ ծանրաբեռնվածություն ստեղծել համաշխարհային առողջապահության համար, ուստի արդեն այսօր նրանց վերականգնողական հատուկ մեթոդներ են անհրաժեշտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular