ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Բլատտերին հոսպիտալացրել են
ՍՊՈՐՏՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերին հոսպիտալացրել են առողջական վիճակի վատացման պատճառով: Այս մասին հաղորդել է «Blick»-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ 84-ամյա Բլատտերի վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Դուստրը՝ Կորին Բլատտեր Անդենմատտենը, նշել է, որ ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարի վիճակն օրեցօր բարելավում է, բայց նրան հանգիստ է պետք: Հոսպիտալացման պատճառը չի նշվել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Բլատտերը վարակվել էր կորոնավիրուսով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ