ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնի է պահվում. ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջանում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել. Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու տարուց ավել այս իշխանությունը ասում էր` բանակցում ենք՝ ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնենք, թե ինչ ենք բանակցում: Մենք տեսանք, թե ինչ են բանակցել, և այդ բանակցությունների հետևանքներն ինչ ավարտ ունեցան, հիմա հստակ է՝ հունվարի 11-ին նա գնում է կա՛մ ինչ-որ բան բանակցելու, կա՛մ ստորագրելու: Այս մասին այսօր Արդարադատության նախարարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը:

«Այս պահին մեզ համար ամենաանվստահելի աղբյուրները պետական աղբյուրներն են, սա թողնենք մի կողմ: Իշխանությունը պարտավոր է մեզ տեղեկացնել, թե ինչի շուրջ են լինելու այդ բանակցությունները, կամ ինչ փաստաթուղթ են ստորագրելու: Շարունակում են գաղտնի պահել, և ինձ մոտ օբյեկտիվ  կասկածներ են առաջացնում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել, որովհետև ձեռագիրը նույնն է, և հետևանքը կլինի նույնը»,-ասաց նա:

Բաբայանը նշեց, որ ակնկալում են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպում, որի ժամանակ էլ կհնչեցնեն իրենց հուզող հարցերը, քանի որ ֆեյսբուքյան որևէ գրառում փաստացի պարզաբանում չէ:

«Այդ փաստաթուղթը պետք է ՍԴ-ով անցնի, ԱԺ-ի կողմից վավերացվի, հետևաբար, եթե նման փաստաթուղթ կա, դրան ծանոթանալուց հետո կհասկանանք, թե ՀՀ որ սահմաններն են հանձնվելու, կամ արդյոք չի պատրաստվում հանձնել: Շարունակվում է այն մոտեցումը, թե «ինչ ուզում ենք, բանակցում ենք»»,- շեշտեց Բաբայանը:

Ըստ նրա՝ եթե կասկածները ամրապնդվեն, հանրությունը շարունակելու է պահանջել այս իշխանության հրաժարականը, կարթնանան նաև այն մարդիկ, որոնք չէին ուզում հավատալ այս իշխանության կողմից տարածքներ հանձնելուն: Վերջինս շեշտեց, որ բոլորը պետք է դուրս գան ու պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular