ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների և երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ. Հայկ Դեմոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ևէ նոր փաստաթուղթ ստորագրելիս, լինի դա զինադադար, թե հաշտության ու խաղաղության պայմանագիր, հայկական կողմը լիարժեք կերպով կարող է իր նախապայմանները ձևակերպել գլխավոր արբիտրի՝ տվյալ դեպքում հակամարտության կարգավորման արագացված գործընթացը վերահսկող ռուսական կողմի հետ բանակցելիս։ Ստացվում է մոտավորապես այսպիսի բանաձև․ մեր նախապայմանները Ադրբեջանին, դրանց դիտարկումն ու անցկացումը ռուսական կողմին։

Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների ու երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ․

1. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ձեռնպահ մնա այլատյաց, հայատյաց ու ռազմամոլ հռետորաբանությունից և հաշվետու աշխատանքներ սկսի դպրոցական դասագրքերում, մամուլում և հասարակական կյանքում հայերի դեմ տարվող ատելության քարոզչության պետական քաղաքականության իսպառ վերացման ուղղությամբ

2. Փետրվարի 1-ի դրությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնում բոլոր ռազմագերիներին ու պատանդներին՝ համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի համապատասխան կետի

3. Ադրբեջանական զինուժը հստակ ժամանակացույցով նախկին ԼՂԻՄ վարչական սահմանի տարածքից դուրս է բերում իր ստորաբաժանումները՝ հայկական կողմին տեղեկացնելով ականապատված տարածքների մասին

4. Ադրբեջանական բանակը ԼՂԻՄ վարչական սահմաններից 10 կմ խորությամբ դեպի ադրբեջանական տարածք չի տեղաբաշխում որևէ հարձակողական ներուժ ունեցող ռազմական հենակայաններ ու բազաներ։

5. 2021 թ․ մարտի 1-ի դրությամբ ադրբեջանական ու հայկական կողմերը բանակցություններ են սկսում փախստականների վերադարձի ու նրանց անվտանգության ապահովման հարցերի շուրջ

6. Ադրբեջանցի փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը քննարկելիս, բանակցությունների առարկա պետք է դառնա Նախիջևանի ինքնավար հանրապետություն հայ բնակչության վերադարձի հարցը։ Հատկանշական է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակը սահմանված է նաև հայկական կողմի ստորագրությամբ և ապագայում այն կարող է վերահաստատվել կամ հետ կանչվել։

7. Լաչինի միջանցքի լայնությունը, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հաստատված 5 կմ լայնության փոխարեն, դառնում է 15 կմ խորությամբ շփման գիծ

8. Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային ու ճանապարհային անվտանգ հաղորդակցությունը հայկական կողմն ապահովում է հետևյալ պայմանների դիմաց․

ա․ երկաթուղու անվտանգ գործարկման երաշխավորը հանդիսանալու են ռուս խաղաղապահ ուժերը․ սահմանվում է հինգ տարվա պայմանաժամկետ

բ․ երկաթուղին գործելու է թե´ մարդատար, թե´ բեռնատար բեռնափոխադրումների համար,

գ․ երկաթուղու միջոցով կապ է հաստատվելու Մեղրի քաղաքի և Երևանի միջև, ապահովվում է նաև բեռնատար և մարդատար մեքենաների անվտանգ տեղաշարժը Նախիջևանի տարածքով՝ Սյունիքից Երևան և հակառակ ուղղություններով։

դ․ երկաթուղին գործելու է նաև Իրանից և Պարսից ծոցից դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների համար․

ե․ Նախիջևանից դեպի Հայաստան երկաթուղու միջոցով բեռնափոխադրումներ են իրականացվում նաև Թուրքիայի տարածքից։ Թուրքիայից ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի Ադրբեջան և Ռուսաստան

9. Հատուկ կետով հստակեցվում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի կամ երկրների խորհրդանշանների օգտագործման սկզբունքները, տեղանունների երկլեզու կամ եռալեզու անունների շրջանառությունը։

10. Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիները իրավունք են ստանում երկքաղաքացիության սկզբունքով հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- գրել է Դեմոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular