ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին զայրացրել է այն, որ «առանց իրենց գիտության» ռուս խաղաղապահները թույլատրել են ֆրանսիացիների պատվիրակությանը մտնել Ղարաբաղ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rusdialog.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի խաղաղապահներին իր պահանջներն է ներկայացրել 2020 թվականի արդյունքների հարցով կառավարության հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահին վրդովեցրել է այն փաստը, որ ֆրանսիական պատվիրակությանը թույլատրվել է մուտք գործել Ղարաբաղ, և դա արել են ռուս խաղաղապահները: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ ռուս զինվորականները չպետք է «առանց իրենց թույլտվության» որևէ օտարերկրացու թույլ տան մտնել Ղարաբաղի տարածք, և հենց նման առաջադրանք է տրված նրանց:

Ինչպես հաղորդում է «Ռուսական երկխոսություն» հրատարակությունը, հղում անելով Turan.az-ին, Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ Ղարաբաղում խաղաղապահները զբաղվում են ոչ միայն հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելով, այլ նաև մարդասիրական աշխատանքներով: Ալիևը նշել է ռուս զինվորականների նման գործունեության կարևորությունը, քանի որ Ղարաբաղի բնակիչների համար դժվար կլինի գոյատևել ձմեռային շրջանում: Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դեռ 2020 թվականի դեկտեմբերին էր նախազգուշացրել, որ իր բանակը կարող է ցանկացած պահի գործողություններ սկսել Հայաստանի տարածքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular